29.03.2024
Պետությանը պատճառած ավելի քան 425 մլն դրամի վնասից բյուջե է վերականգնվել 335 մլնը. ՊԵԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինչո՞ւ պաշտոնական Մոսկվան դեռեւս չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին. դեսպանը պարզաբանում է

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացատրեց, թե ինչու պաշտոնական Մոսկվան դեռեւս չի շնորհավորել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններին հաղթանակի կապակցությամբ։


Թեպետ ավելի քան մեկ ու կես տարի առաջ ՌԴ նախագահն անձամբ էր Շնորհավորել այն ժամանակվա իշխող Հանրապետական կուսակցության առաջնորջ Սերժ Սարգսյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ, դեսպանը պնդում է, որ Ռուսաստանը գործում է միջպետական արարողակարգի կանոններով, որի համաձայն՝ այդպիսի շնորհավորանքներն ընդունված չեն։


“Շնորհավորանքները հղվում են այն բանից հետո, երբ արդեն տեղի է ունեցել նշանակումը: Մենք հետեւում ենք իշխանական կառույցների ձեւավորման ժամանակացույցին, այդ իսկ պատճառով այդտեղ հարցեր չեն առաջանում»,–պարզաբանեց դեսպանը”, - ասաց նա։


Դեսպանի գնահատմամբ, իրավիճակի էությունը հստակորեն արտացոլված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում, որում ասված է, որ Ռուսաստանը տրամադրված է Հայաստանի հետ կառուցողական երկխոսության ու երկկողմ հարաբերությունների զարգացման:


«Մենք շահագրգռված ենք ամենաակտիվ համագործակցության, հասնել փոխադարձ վստահության, փոխըմբռնման, միասին որոշել գործնական հարցերը», – եզրափակել է դիվանագետը։


Չնայած դեսպանի՝ “միջպետական արարողակարգին” հղումներին, որով ինչպես ինքն է ասում, ընդունված չեն “այդպիսի շնորհավորանքներն”, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2017 թ-ին ապրիլի 3-ին շնորհավորական հեռագիր էր հղել այդ ժամանակվա ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին` ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի հաղթանակի առիթով:


 


 


 

Փաշինյանն ու Կասպրչիկը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար