29.03.2024
Սամվել Բաբայանը մտադիր է Արցախի նախագահ դառնալ. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀԱՊԿ գործընկեր դառնալը կհեշտացվի

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել և  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներկայացրել ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն վերաբերում է դիտորդներին և կազմակերպության գործընկերներին: 


Համաձայն նախագծի, կհեշտացվի ՀԱՊԿ գործընկեր դառնալու ընթացակարգը: Օրինակ, գործընկերոջ կարգավիճակ կկարողանան ստանալ պետություններ և միջազգային կազմակերպություններ, որոնք ՀԱՊԿ անդամ չեն: Այդ երկրների ներկայացուցիչները կկարողանան համագործակցել կազմակերպության հետ և մասնակցել պրակտիկ միջոցառումներին:


Փոփոխությունների հետ միաժամանակ առաջարկվել է լրացումներ կատարել ՀԱՊԿ դիտորդների նորմի մասով: Այդպես, դիտորդ կկարողանան լինել պետություններ կամ միջազգային կազմակերպություններ, որոնք անգամ իրենց վրա պարտավորություն չեն վերցնի մասնակցել կազմակերպության պրակտիկ միջոցառումներին:


Բացի այս, Ռուսաստանի կառավարությունն առաջարկել է երկրի նախագահին ստորագրել թույլտվություն, որով կթույլատրվի, որպեսզի կազմակերպությունում մասնակցեն ոչ միայն երկրի առաջնորդները, այլև կառավարության ղեկավարները: Սա նշանակում է, որ Հայաստանը, որը 2018 թվականին անցում կատարեց կառավարման խորհրդարանական մոդելին, կկարողանա շարունակել անդամակցությունը ՀԱՊԿ-ում վարչապետի անձնական ներկայացվածությամբ: 

Քաղաքագետ. Փաշինյանի ֆենոմենը լուրջ մտահոգություններ է առաջացնում Մոսկվայի մոտ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար