29.03.2024
Սպառնալիք ռուսական օդուժին Սիրիայում. Բրիտանական իշխանությունները սադրանքով են զբաղվում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Associated press. Մերձավոր Արևելքում լայն տարածում է ստացել Պուտինի ժողովրդականությունը

Սիրիայի և Իրաքի շատ քաղաքներում մեծ տարածում է ստացել մեքենաների և բիլբորդների վրա ՌԴ-ի առաջնորդի պատկերների տեղադրումը՝ ի նշան աջակցության Սիրիայում ռուսական գործողություններին:

Նախորդ շաբաթ մուլլա Մաամուն Ռամեհը Դամասկոսի Օմեյադների մզկիթում քարոզի ընթացքում ՌԴ նախագահի "մեծ և սիրել առաջնորդ" է անվանել, ով ոչնչացչել է Ամերիկայի գերակայության մասին միֆը, փոխանցում է Associated press-ը:

ՌԴ առաջնորդի ժողովրդականության աճը կարելի է նկատել նաև այլ երկրներում, օրինակ Լիբանանում: Եգիպտոս փետրվյան այցի ընթացքում Վլադիմիր Պուտինին դիմավորում էին նրա դրոշներով և պատկերներով, իսկ Ալ-Ահրամ թերթը նրան "մեր ժամանակների հերոս" է անվանել:

ՌԴ-ը վաղեմի և սերտ կապեր ունի Մերձավոր Արևելքի հետ: Պուտինի կերպարի նկատմամբ հետաքրքրությունը բացատրվում է տարածաշրջանում ամերիկյան տասնամյակներ տևող ներխուժման հետ, որը դարձել է պատերազմների և ծայրահեղականության պատճառ ու այսօր շատերը հույս ունեն, որ ուժեղ ՌԴ-ը կկարողանա հավասարակշռել իրավիճակը:
Քաղաքագետ. Պուտինի առաջնային նպատակն է ՌԴ-ին համաշխարհային հզոր գերտերության կարգավիճակը վերադարձնելը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար