29.03.2024
Երեւանի 2019-ի բյուջեն. պարգեւատրումներն աճել են, տրասնպորտի ծախսերը՝ կրճատվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Կարեն Կարապետյանը վերջնական խզեց կապերը ՀՀԿ հետ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել։ Լուրը VERELQ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:


«Դիմումը հիմք է ընդունվել»,- ասաց նա:


Ըստ մամուլի, Կարեն Կարապետյանի հետ ՀՀԿ-ից դուրս կգան նաև այն 7000 անդամները, որ իր հետ միասին էին անդամագրվել կուսակցությանը:


Հիշեցնենք, թավշյա հեղափոխությունից հետո Կարեն Կարապետյանը փաստացի սառեցրել էր իր անդամակցությունը ՀՀԿ-ին, իսկ ավելի ուշ ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարել, որ հրաժարվելու է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահի պաշտոնից։


Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ նա առաջարկ է ստացել ներառվել ռուսական «Զառուբեժնեֆտ» («Зарубежнефть») պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում: 


 

ՀՀ-ն ունի ՌԴ-ի հետ պայմանագրի երկու տարբերակ` երկրի տարածքում օտարերկրյա զորքերի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար