29.03.2024
Մեկ օրում 750 փախստական է վերադարձել Սիրիա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Չավուշօղլու. Թրամփը հավաստիացրել է, որ Վաշինգտոնն աշխատում է Գյուլենի հանձնման ուղղությամբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին, որ Վաշինգտոնն աշխատում է իսլամական քարոզիչ Ֆետուլա Գյուլենի հանձնման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Ներքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Reuters-ը:

«Արգենտինայում Թրամփն ասել է Էրդողանին, որ նրանք աշխատում են Գյուլենի եւ մնացած մարդկանց հանձնման ուղղությամբ»,-նշել է Չավուշօղլուն՝ նկատի ունենալով G20 գագաթնաժողովը, որտեղ առաջնորդները հանդիպել են երկու շաբաթ առաջ:

Թուրքիան ձգտում է հասնել Գյուլենի հանձնման որոշմանը, որն ինքնակամ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում գրեթե երկու տասնամյակի ընթացքում: Թուրքական իշխանությունները մեղադրում են նրան 2016 թվականին պետական հեղաշրջում կատարելու փորձի մեջ: Գյուլենը հերքում է իր որեւէ ներգրավվածությունը ձախողված հեղաշրջման մեջ:

Անցյալ ամսվա ընթացքում Թրամփը հայտարարել է, որ չի դիտարկում քարոզիչի հանձնման հարցը որպես Թուրքիայի՝ Սաուդյան Արաբիայի նկատմամբ ճնշումները թուլացնելուն ուղղված ջանքերի մաս, որը կապված էր սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ:

Իդլիբի իշխանությունները չեն բացառում գրոհայինների հարձակումը Լաթակիա և Համա նահանգների վրա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար