29.03.2024
«Իմ քայլը» կստանա 88 մանդատ, ԲՀԿ-ն` 26, ԼՀԿ-ին կհասնի 18-ը. ԿԸՀ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք. Արմեն Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի Թելավի քաղաքում՝ Իրակլի Երկրորդի պալատում այսօր ներկա է գտնվել Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության պաշտոնական արարողությանը:


Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել։


Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին։ Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում։


Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։


Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։


Իսկ արդեն երեկոյան նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից՝ ի պատիվ Վրաստան ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների տրված պաշտոնական ընթրիքին:

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2500 կրակոց. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար