Մարգվելաշվիլի. Վրաստանի վարչապետ պետք է դառնա Իվանիշվիլին

150

Վրաստանի գործող նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին պետք է զբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը:


Ըստ նրա` Իվանիշվիլիի ոչ պաշտոնապես ղեկավարության պայմաններում Վրաստանը երկար ժամանակ է չի կարողանում պատասխանել պետական կառուցվածքի բնույթի մասին գործընկերների հարցերին:

Մարգվելաշվիլիի խոսքով, Իվանիշվիլին է որոշումներ կայացնում երկրի վարչապետերի հրաժարականի և նշանակման մասին, օրինակ` դա տեղի ունեցավ Գեորգի Կվիրիկաշվիլիի դեպքում, որը լքեց իր պաշտոնը Իվանիշվիլիի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով:

Տպել

Թեմայի այլ նորություններ