Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին. Փաշինյան

339

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ստրասբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի կապակցությամբ:


Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ստրասբուրգի Սուրբ ծննդյան շուկայի հրաձգության՝ ահաբեկչական ակտի մասին, որը հարվածեց Ֆրանսիային` պատճառելով զոհեր և վիրավորներ:


Խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ֆրանսիայի ժողովրդին և զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն: Այս դժվար պահին Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է բարեկամ Ֆրանսիայի կողքին»:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...