28.03.2024
Իրանում նավթի հանույթը նվազագույն ցուցանիշն է արձանագրել 2016 թվականից ի վեր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱՄՆ Սենատը Ջամալ Խաշկոջիի սպանության մեղքը բարդել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի վրա

ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է Եմենի հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով: Օրենսդիրների ընդունած բանաձեւում սպանության մեղքը բարդվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի վրա:


Եվս մեկ փաստաթուղթ ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում հանելու զորքերը Եմենից: 56 սենատորներ քվեարկել են Եմենի վերաբերյալ բանաձեւի օգտին, դեմ են եղել 41 սենատորներ:


Բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրում եւ կարող է արգելափակվել նախագահի կողմից: Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստվում է արգելափակել այն: Փաստաթուղթը հազիվ թե հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Հաշվի առնելով դա՝ դիտորդներն այն որակում են «խորհրդանշական բողոք» Թրամփի դիրքորոշման դեմ:

Սաուդյան Արաբիան ծրագրում է կրճատել ԱՄՆ նավթի մատակարարումների ծավալը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար