29.03.2024
Զարիֆ. ԱՄՆ-ն մտադիր է խախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի ավելի մեծ թվով բանաձևեր
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Իրանում նավթի հանույթը նվազագույն ցուցանիշն է արձանագրել 2016 թվականից ի վեր

Իրանում նավթի արդյունահանումը նոյեմբերին նվազագույն ցուցանիշն է արձանագրել 2016 թվականի հունվարից ի վեր՝ պակասելով օրական մինչեւ 3,01 մլն բարել: Այդ մասին ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) դեկտեմբերյան զեկույցում:


«Իրանում նավթի հանույթը կրճատվել է օրական 310 հազար բարելով՝ մինչեւ օրական 3,01 մլն բարել, քանի որ Իրանի հաճախորդները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով կրճատել են գնումները: Արդյունահանումը նվազագույն ցուցանիշին է հասել 2016 թվականի հունվարից ի վեր, երբ չեղարկվեցին Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները, իսկ տարեկան արտահայտությամբ այն նվազել է օրական 840 հազար բարելով»,- նշվում է զեկույցում:


ԷՄԳ-ն նշում է, որ իրանական նավթի արտահանումը ամսական արտահայտությամբ ընկել է օրական 550 հազար բարելով՝ մինչեւ օրական 1,28 մլն բարել: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժիչ հռետորաբանության սկսվելու պահից Իսլամական Հանրապետությունում նավթ արդյունահանումն ընկել է օրական 1,4 մլն բարելով:


 

ԱՄՆ Սենատը Ջամալ Խաշկոջիի սպանության մեղքը բարդել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի վրա
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար