29.03.2024
Դավիթ Շահնազարյանը ռեյտինգային ընտրակարգով ստացել է 835 ձայն
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ընտրություններն անցկացվել են բաց և թափանցիկ. ԱՊՀ դիտորդական առաքելություն

ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվել են բաց և թափանցիկ, իսկ այն որոշ ընտրախախտումներ, որոնք արձանագրվել են դիտորդների կողմից, չեն կարող ազդել ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վիկտոր Գումինիսկին:


Նրա խոսքով, ընտրություններն ապահովել են մարդկանց ցանկության կամարտահայտությունը, անցկացվել են Սահմանադրությանը և Ընտրական օրեսնգրքին համապատասխան:  


Գումինսկին նաև ասաց, որ թեև քարոզարշավինմ կարճ ժամանակ էր հատկացված, բայց քաղաքական ուժերին հավասար պայմաններ են տրամադրվել:


Հիշեցնենք, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մշակել է բոլոր 2010 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, համաձայն որոնց իշխող «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը բացարձակ առաջատարն է: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքի օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների 70,4%-ը (884 456 քվե):


Ազգային ժողով են անցել նաև «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները՝ ստանալով համապատասխանաբար 8,3% եւ 6,3% ( 80 024 քվե): 

Նորընտիր ԱԺ-ն ու կառավարությունն աշխատելու են պատասխանատվության մեծ տիրույթում. նախագահ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար