29.03.2024
Ոստիկանություն. 81 ընտրախախտման մասին հաղորդում, հարուցվել է 1 քրգործ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը ոչ մի կապ չունի ընտրությունների հետ. Փաշինյան

Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց և դա ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այս մասին քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը:

«Այդ գործընթացը, եթե չեմ սխալվում, սկսվել է 5 ամիս առաջ ու պարզապես շարունակվում է», - ասաց նա:

Փաշինյանը նաև հայտարարեց, որ դատական համակարգին երբեք ոչ մի ցուցում չի տրվել, այդ թվում նաև՝ Քոչարյանի դատավարության գործով: Հիշատակելով օրերս հրապարակված իր և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, նա նշեց, որ այդ հեռախոսազրույցերի այն մասերը, որոնք ապացուցում են դա, մոնտաժված են:

«Քննչական մարմինները ոչ թե ըստ իմ հայտարարությունների, այլ ըստ իրենց ձեռքի տակ եղած փաստական տվյալների են գործում: Կարող եմ պաշտոնապես հայտարարել՝ Հայաստանի դատական համակարգը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր է», - ասաց նա:


Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շրջապատից հնչած մեղադրանքներին, թե հենց ինքն է Մարտի 1-ի կազմակերպիչը, Փաշինյանը նաև ասաց, որ նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով իր վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել:


«ՄԻԵԴ-ը սկսել է Մարտի 1-ի գործով որոշումների հրապարակումը: Այդ որոշումներն արդեն իրենց մասին խոսում են և ցույց տալիս, որ 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների՝ նախորդ իշխանությունների վարկածը, սկզբից մինչև վերջ շինծու է: Ես համոզված եմ, որ իրական պատկերն, ըստ էության, բացահայտված է։ Մանրամասներն ու պատասխանատուները կբացահայտվեն։ Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիներ սպանվել են, ապացույցները կեղծվել են, բանակը ներգրավվել է ապօրինի կերպով ներքաղաքական պրոցեսների մեջ», - հավելեց վարչապետի պաշտոնակատարը:


Վարչապետի պաշտոնակատար քվեարկեց «հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի»։


 


 


 


 


 


 


 

Սարքը նորից չկարդաց Սերժ Սարգսյանի մատնահետքը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար