29.03.2024
ԲՀԿ–ն երբեք ընտրակաշառք չի բաժանել և չի բաժանի. Գագիկ Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7.76%-ը. ԿԸՀ

2018 արտահերթ խորհրդարանական ընտրություն, ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 201 250 ընտրող կամ ընտրողների 7.76%-ը:


Այս մասին ճեպազրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը:


Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 11-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 7,86 տոկոսը, (66 704), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 5,36 տոկոսը (6670), երրորդ քաղաք Վանաձորում՝ 8,06 տոկոսը (7763):


Նշենք, որ 2017թ. ԱԺ ընտրությունների քվեարկությանը՝ ժամը 11։00-ի դրությամբ մասնակցել է 344714 ընտրող կամ ընտրողների 13.32%-ը:


Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Հայաստանում տեղի է ունենում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Քաղաքացիները պետք է ընտրություն են կատարում 11 քաղաքական ուժերի` ինը կուսակցության և երկու դաշինքի միջև:


Կուսակցությունները և դաշինքները նաև ռեյտինգային թեկնածուներ են առաջադրել բոլոր 13 ընտրատարածքներում: Ընտրական տեղամասերում քվեարկությունը կանցկացվի ժամը 8-ից մինչև 20-ը: Ըստ Ոստիկանության հրապարակած տվյալների՝ ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 573 հազար 579 մարդ:


Համաձայն Ընտրական օրենսգրքի՝ ԱԺ-ում կարող են ներկայացված լինել այն ուժերը, որոնք դաշինքների դեպքում կստանան քվեների 7%-ը, իսկ կուսակցությունների պարագայում՝ 5%-ը:


 


 


 


 


 


 


 

Բոլորն այս երկրում օրենքի առջև հավասար են. Ծառուկյանը` Քոչարյանի կալանավորման մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար