Օրվա կադր. Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանումներ պահանջելը ուժի մե՞ջ է

338

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այս րոպեներին Սանկտ Պետերբուրգում մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:


Ռուսական լրատվամիջոցը հետաքրքիր պահ է ֆիքսել՝ Նիկոլ Փաշինյանի հայացքը դեպի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Հիշեցնենք, Փաշինյանը օրերս վերահաստատել էր, որ այս հանդիպման ժամանակ պարզանումներ է պահանջելու Լուկաշենկոյից վերջինիս կողմից Ադրբեջանի դեսպանին ՀԱՊԿ ներքին խոհանոցը ներկայացնելու համար:


Իր հերթին, ՀՀ ԱԳՆ-ն, գնահատելով այդ հանդիպումը, հայտարարել էր, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ քննարկումները Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպմանը ներկայացնելը կոռեկտ չէր: 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ