Հալեպում պատերազմից հետո 130 դպրոց է վերականգնվել

Հալեպի իշխանությունները 130 դպրոց են վերականգնել քաղաքի ազատագրված շրջաններում եւ 340 կրթական հաստատություն՝ նահանգի արեւելյան մասում: Այդ մասին հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:

«Ազատագրված շրջաններում վերականգնվել ու բացվել է 130 դպրոց, եւս 340 դպրոց՝ նահանգի արեւելյան մասում: Ընդամենը Հալեպի նահանգում այժմ գործում է 1349 դպրոց»,- ասել է զրուցակիցը:


Հանրակրթական հաստատությունների շենքերի մի մասը պատերազմի ժամանակ հիմնովին ավերվել էին:

Տպել

Թեմայի այլ նորություններ