24.04.2024
Խուսափել վտանգավոր ու կտրուկ ռևերսներներից. քաղաքական ուժերի ծրագրերի արտաքին բաղադրիչը
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազգի ՀՀ-Իրան գազ–էլեկտրաէներգիա պայմանավորվածության վրա

Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները չեն ազդի Հայաստան–Իրան գազ–էլեկտրաէներգիա պայմանավորվածության վրա։ Այս մասին դեկտեմբերի 6-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։


Նա նշել է, որ հայական կողմը հանդիպել է Պետդեպարտամենտի աշխատավորների հետ եւ ներկայացրել են խնդիրը: «Մենք հանդիպել ենք Պետդեպարտամենտի աշխատավորների հետ, ներկայացրել ենք խնդիրը, որ այդ նախագծում շուրջ 1 մլրդ դոլարի ներդրում ունի Հայաստանի Հանրապետությունը, դա էլեկտրահաղորդման գծերն են, ջերմակայանի կառուցումն է, եւ ներդրումների վերադարձն ապահովվում է գազ–էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում, իրենք էլ դա ընդունում են, գործարքը ոնց կա, այդպես էլ շարունակվելու է»,–նշեց նա։ 

Սիսիանում մի խումբ զինծառայողներ ձնահյուսի տակ են մնացել. նրանցից մեկին չի հաջողվում գտնել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին