Գաղտնալսված նոր ձայնագրությունը քննության առարկա. ՔԿ-ն հաստատում է

97

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային գաղտնալսված խոսակցության 2-րդ մասը քննության առարկա է դառնալու արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում:


Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա հավելեց, որ քրեական գործի արդյուքներով կտրվեն համապատասխան քրեաիրավական գնահատականներ:


Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր սեպտեմբերին Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային գաղտնալսված խոսակցության դեպքի առթիվ։


Երեկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Յութուբում» հրապարակված իր ու ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսային զրույցի գաղտնալսումը: Խոսակցությունը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելուն։

Տպել

Թեմայի այլ նորություններ