Ջո Բայդենն իրեն համարել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել համապատասխան թեկնածուն

116

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ունի բոլոր համապատասխան արժանիքներն Ամերիկայի ղեկավարի պաշտոնն զբաղեցնելու համար:


Բայդենը, ելույթ ունենալով Միզուլայի համալսարանում (Մոնտանայի նահանգ), ասել է, որ ինքն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի առավել որակյալ հավակնորդն է:


Ընտ որում, նախկին փոխնախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը եւս չորս տարի չի դիմանա Դոնալդ Թրամփի օրոք, որը, նրա կարծիքով, «այն մարդն է, որն ունակ չէ ասելու ճշմարտությունը»:


Այս պահին Ջո Բայդենը խորհում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունն առաջադրելու շուրջ, եւ որոշման մասին կհայտարարի երկու ամսվա ընթացքում:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...