Կորել է կապը ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ՊՆ

305

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Այս մասին տեղեկացնում է Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։


Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10.06-ին` Գյումրիի օդանավակայանից:


Ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ։


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...