29.03.2024
Ժամկետային զինծառայողը ծառայակցին ստորացրել է, ենթարկել բռնությունների. ՔԿ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Քոչարյանի պաշտպանները կմիջնորդեն հետազոտել հայտնի տեսանյութը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր միջնորդություն կներկայացնեն ՀՀ քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:


Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 3-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաննեից Հայկ Ալումյանը: Նշենք, որ 2008թ. խմբագրված քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածում իշխանությունը բռնությամբ զավթելու դրվագից բացի ներառված է եղել նաեւ սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ դրույթ, հետագայում այդ հոդվածը փոփոխվել է՝ դառնալով 300.1։ Քոչարյանի պաշտպանների կարծիքով թե՛ նախկին, թե՛ գործող հոդվածներում առկա է իրավական որոշակիության սկզբունքի խախտում։


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։


Հաջորդ միջնորդությունը, որը Քոչարյանի պաշտպանները պատրաստվում են ներկայացնել դատարանին, վերաբերվում է Վճռաբեկ դատարանում ներկայացված այն տեսանյութին, որտեղ ըստ նրանց՝ երեւում է, թե ինչպես են ցուցարարները Մարտի 1-ին կրակում: Ալումյանը նշեց, որ միջնորդելու են դատարանում հետազոտել այդ տեսանյութը. «Պետք է նայենք դատարանում որոշ մեկնաբանություններ անենք եւ տեսնենք թե մյուս կողմը ինչպես է մեկնաբանում»,- ասաց նա:


Երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցով գործի քննությունը մեկնարկել է նոյեմբերի 27–ին։


Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին որոշում էր կայացրել, որով բեկանվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործն ուղարկվել նույն դատարան նոր քննության:


 

Մանե Թանդիլյանի դեմ դատական հայց է հարուցվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար