Քաթարը դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից

Քաթարը 2019 թվականի հունվարի 1-ից դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (OPEC): Այս մասին հայտարարել է Քաթարի էներգետիկայի գործերով նախարար Սաադ բեն Շրիդա ալ Քաաբին:


ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ երկուշաբթի օրը այդ մասին պաշտոնապես կտեղեկացվի կազմակերպությանը: 


Նշվում է, որ երկիրը ցանկանում է կենտրոնանալ գազի արդյունահանման և հեղուկ բնական գազի արտադրության վրա:

Տպել

Загрузка...