28.03.2024
Մտահոգիչ է անհանդուրժողական հռետորաբանությունը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ ՀՀ ԱԺ քարոզարշավի մասին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ն ռուսասկան ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու

Նոյեմբերի 30-ին կառավարությունը ռուսական «Էկոտեխպրոմ» ընկերության հետ $285-340 մլն-ի ներդրումային ծրագրի հուշագիր է ստորագրելու։


Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հատարարել է Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ:


«Ստեղծվելու է 100 հա տարածքով արդյունաբերական համալիր՝ 1100-1200 աշխատատեղով։ Գործարկվելու է 2020 թվականին։ Արդյունաբերական տարածքում արտադրվելու է կերակրի սոդա, տեխնիկական աղ, ապակի», - ասել է Փաշինյանը։


Նա ասել է, որ նման բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան:


Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ընտրողների հանդիպմանը ներկայացրել էր առաջիկայում Հայաստանում իրագործվելիք ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշել է, որ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու:


«Հայէլեկտրամեքենա գործարանի տարածքում ներդրողներից մեկը մտադիր մեքենաշինական արտադրություն հիմնել, ինչը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ», - ասել է Փաշինյանը:


Նրա խոսքով հաջոր խոշո նախագիծը մայրաքաղաքում ֆոտովոլտային մարտկոցների, արևային պանելների արտադրության հիմնումն է:


«Ընդ որում. այդ գործարանի համար անհարաժետ բոլոր սարքերը և սարքավորումները ներկրվել են, մեզ մնում է տարածք հատկացնելը», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ գործարանը կստեղծի 600 աշխատատեղ:


Ըստ Փաշինյանի, Կոտայքի մարզում բիզնեսմեններից մեկը մտադրություն է հայտնել ադամանդագործական ընկերություն հիմնել, որը մարզում 2000 նոր աշխատաղեղ կստեղծի:


«Արթիկում կարի և վերելակների գործարաններ են նախատեսվում բացվել, առաջինը 200 աշխատատեղ կստեղծի: Գյումրիում, եթե ամեն ինչ գնա պլանավորվածի համաձայն, դեկտեմբերին կարի նոր մեծ արտադրամաս կբացվի: Դեկտեմեբրին Լոռվա մարզում ժամանակակից գազի բալոնների արտադրություն կստեղծվի՝ 150 աշխատատեղով: Մերձավանում ՀՀ-ում առաջին կենցաղային տեխնիկայի գործարանը կստեղծվի, որտեղ կարտադրվեն հայկական հեռուստացույցներ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ սրան մի մասւ շուտով իրականություն կդառնա, մյուսների ուղղությամբ աշխատանք է ընթանում:


Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ $500 մլն-ի ներդրումային ծրագրերի նախագծեր են քննարկվում:


 

Ջավախքում Սալոմե Զուրաբիշվիլիի նախագահության հետ կապված դրական սպասումներ կան. Սանոսյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար