29.03.2024
Խամենեին անհրաժեշտ է համարել երկրի ԶՈՒ մարտունակության բարձրացումը
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հետ THAAD գնելու մասին 15 մլրդ դոլարի համաձայնագիր է ստորագրել

Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները համաձայնագիր են ստորագրել 15 մլրդ դոլար գումարով հակահրթիռային պաշտպանության ամերիկյան THAAD համալիրներ գնելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարությանը:

Պետքարտուղարությունից հայտնել են, որ 2017 թվականի հոկտեմբերին Պետքարտուղարությունը ԱՄՆ Կոնգրեսին իրազեկել էր Սաուդյան Արաբիայի հետ 15 մլրդ դոլար գումարի THAAD 44 կայանքների, 360 որսող հրթիռների, 16 կառավարման կետերի եւ այդ համալիրների համար 7 ռադարների վաճառքի հնարավոր գործարքի մասին:

«Միացյալ Նահանգները մտադիր է մնալ Սաուդյան Արաբիայի հուսալի գործընկերը՝ մեր երկրի շահերի ապահովման նպատակով, ինչպես նաեւ Իսրայելի եւ տարածաշրջանում մեր մյուս բոլոր գործընկերների»,- նշել են Պետքարտուղարությունից:

ՌԴ-ն և Իրանը ցանկանում են չեղարկել զբոսաշրջային վիզաները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար