Դատարկաբանությունն ու զրպարտանքն էլ պետք է չափ ունենա. Քոչարյանի գրասենյակ

177

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ:


«Նոյեմբերի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախընտրական ելույթներից մեկում հնչեցրել էր հետևյալ միտքը․ «Մի անգամ ասել եմ դեռ պատգամավոր ժամանակ, ասել եմ, որ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը, տեսեք իրենք 99 թվականին Վազգեն Սարգսյանից ստացել են որպես ժառանգություն մի բանակ, որը ընդունված կարծիքի համաձայն տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր: Հիմա դուք ասեք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի և առավել ևս Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին որևէ մեկը լսել ա, որ Հայաստանի որևէ իշխանության ներկայացուցիչ ասի, որ Հայաստանի զինված ուժերը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ոչ չեն ասել»:


Այս առիթով երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի մեկնաբանությունը ստորև.


«Նիկոլ Փաշինյանը բանակում չի ծառայել` թեև ուներ նման հնարավորություն: Ազատամարտին չի մասնակցել` թեև կարող էր: Այս երկու իրողությունները արդեն բավարար են, որպեսզի նա իրեն իրավունք չվերապահի բանակի ու դրա մարտունակության վերաբերյալ դատողություններ անի ու գնահատականներ տա բանակի զարգացման այս կամ այն պատմական փուլին: Սա առաջինը: 


Երկրորդը: Նիկոլ Փաշինյանը բանակաշինության գործում դեռ մատը մատին չի խփել (և դեռ հայտնի չէ` ինչպես դա կանի), բայց իրեն թույլ է տալիս քննադատել մարդու, որը պաշտպանության բանակի ստեղծողներից մեկն է եղել: Ղարաբաղյան փառահեղ հաղթանակների ժամանակ ԼՂՀ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահն է եղել: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին հայկական բանակը աննախադեպ զարգացում է ապրել, և դա պատմական փաստ է: Ընտրարշավին բնորոշ դատարկաբանությունն ու զրպարտանքն էլ պետք է չափ ունենա»,- ասված է հայտարարության մեջ:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...