29.03.2024
ՀՀ-ն շահագրգռված է տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցությամբ. Արա Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին՝ երկարաձգել ԱԷԿ վերազինման համար տրամադրված վարկի մարման ժամկետը

Հայաստանը դիմել է ՌԴ-ին, որպեսզի քննարկվի Հայաստանի ատոմակայանի համար տրամադրված ռուսական վարկի մարման երկարաձգման հնարավորությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։


Նրա խոսքով, որոշումը հավանական է լինի դրական, քանի որ ռուսական կողմն էլ ունի այդ տրամադրվածությունը, որ մարումը պետք է հետաձգվի.


«Դա հարկավոր է նրա համար, որ ոչ միայն վարկի մարումը առանց խնդիր անցնենք, այլև որոշակի արդյունք ստեղծվի մեր վերջնական սպառողների սակագների վրա. ԱԷԿ-ի վերագործարկումից հետո հնարավորություն կլինի նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինքը», - ասաց նա:


Նշենք, որ ՀԱԷԿ-ի աշխատանքը մինչև 2026 թ. երկարաձգելու համար ՌԴ-ն 2014 թվականին Հայաստանին տրամադրեց 270 մլն դոլարի վարկ և 30 մլն դոլարի դրամաշնորհ՝ 15 տարի ժամկետով:


 

Սարգսյանը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար