29.03.2024
Պատժամիջոցների հարցը վաղուց չի հուզում ՌԴ-ին. Լավրով
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հետեւանքներն աղետաբեր են լինելու․ Իրանի «միջուկային նախազգուշացնումը» Բրյուսելին

Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավարը Եվրոպական միությանը նախազգուշացնում է աղետաբեր այն հետեւանքների մասին, որոնք կարող են առաջ գալ, եթե Բրյուսելին չհաջողվի ուժի մեջ պահել 2015 թվականին կնքված պայմանագիրը:


Ինչպես գրում է Ամերիկայի ձայնը, Եվրոպական միության հրավերով այստեղ ժամանած Ալի Աքբար Սալեհին, ելույթ ունենալով միջուկային համագործակցության թեմայով քննարկումների ժամանակ, ասել է, թե Թեհրանը շարունակում է ճանաչել միջազգային այդ գործարքը, չնայած Իրանի նավթի արտահանումների վրա ԱՄՆ-ի կողմից այս ամիս վերսկսված պատժամիջոցներին:


Եվրոպական միությունը եւ պայմանագիրը ստորագրած մյուս երկրները հույս են հայտնել, որ չնայած պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու փաստին, ինչն Իրանին զրկում է տնտեսական մի շարք օգուտներից, Թեհրանը կհարգի միջուկային պայմանագրի կետերը:


Սալեհին ասել է, թե ինքը հավատում է, որ Եվրոպական միությունն իր կողմից ամեն ինչ կանի իրադրությունը շտկելու եւ իր իսկ կողմից տրված խոստումներն իրականացնելու համար:


Եվրոպական միությունը փորձում է փրկել Թեհրանի հետ կնքված գործարքը մի շարք միջոցներով, այդ թվում ոչ-դոլարային համակարգով փոխանցումներ իրականացնելու հատուկ մեխանիզմներ կառուցելով:

Թրամփն արձագանքել է Կերչի նեղուցի իրադարձություններին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար