28.03.2024
Կտեսնենք դեկտեմբերի 9-ին․ ՀՀԿ-ն անակնկալ է խոստանում Նիկոլ Փաշինյանի համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ով խոսի Ղարաբաղի խնդրի կարգավորումից, դուք խոսեք քյաբաբից․ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

ՀՀԿ-ն այսօր դուրս է եկել մեյդան, խոսում է խնդիրներից եւ տապանաքարի նման պլակատներն էլ սեւ են սարքել։ Այս մասին Անի համայնքում, ելոույթ ունենալով բնակիչների առջեւ, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը։


Նա անդրադարձավ նաեւ ՀՀԿ-ականների այն հայտարարություններին, որ իր ասած կախարդական փայտիկը գոյություն չունի: «Ասում են՝ ուր ա՞ ձեր կախարդական փայտիկը, հեսա ասեմ, թե ուր ա: ՀՀ-ում ընտրությունների արդյունքները չեն կեղծվում եւ չեն կեղծվելու: Սա է կախարդական փայտիկը: ՀՀ-ում Բաղրամյան 26-ի եւ Ազգային ժողովի դռները բաց են ժողովրդի առաջ: ՀՀ-ում 120 հազար մարդու վարկային պատմությունը մաքրվել է: Այսօր, բնակարան երիտասարդ մասնագետներին ծրագրով, ՀՀ մարզերում 5 տոկոս հիփոթեքային վարկ կարող են ստանալ՝ առանց կանխավճարի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:


Վարչապետի պաշտոնակատարը դիմելով ՀՀԿ-ականներին ասաց, որ իրենց իշխանության օրոք նորակառույց բնակարանները տարիներով մնում էին դատարկ: «Ինձ բանկիրներն ասում էին, որ երկրում նորակառույցների դեֆիցիտ կա: Վերջին տասը տարիների ընթացքում 2018 թվականը մենք փակելու ենք ոչ թե արտագաղթով, այլ՝ ներգաղթով: Այսօր իշխանությունն ու ժողովուրդը ոչ թե ատում է իրար, այլ՝ սիրում:


Այսօր ՀՀԿ-ն դուրս է եկել մեյդան, տապանաքարի նման պլակատներ են սարքել՝ սեւով: Այս ընտրությունները պետք է արձանագրեն ՀՀԿ-ական թալանչիների քաղաքական մահը եւ նրանց, որպես երկիրը թալանածի, պետք է այս ընտրությունները նետի պատմության աղբանոցը:


Այսօր եկել կանգնել են, ասում են՝ եթե մտահոգ եք բանակով, քվեարկեք ՀՀԿ-ի օգտին: Այս բանակը 20 տարի թալանած, սերմացու գողացող մկներ, դուք դեռ բարոյական իրավունք ունեք բանակի մասին խոսե՞լ: Դուք, որ մեր զինվորին մայկա-տռուսիկով չեք կարողացել ապահովել... Բանակի մասին մտածող ՀՀԿ-ականներին մեկ բան պետք է անել՝ բռնել, ստիպել, որ մեկ շաբաթ ուտեն այն՝ ինչ որ հիմա իրենցից ժառանգություն ստացած եւ իներցիայով դրվում է մեր զինվորի սեղանին: Այն ինչ ուտում է մեր զինվորը դիրքերում, պետք է մեկ շաբաթ, ի՜նչ մեկ շաբաթ, երեք օր կերցնել ձեզ եւ ասել՝ բանակի մասին ծպտուն չհանեք, ձեններդ կտրեք, որովհետեւ այն՝ ինչ արել եք բանակի հետ, դա կոչվում է ազգային դավաճանություն: Զինվորի հացը գողացած ոչ մի ստահակ չի խուսափելու պատասխանատվությունից: Նրանց տեղը բանտն է եւ նրանք հայտնվելու են բանտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Այնուհետեւ նա անդրադարձավ այն մեղադրանքներին, որ իրավապահները շտապել են Մարտի 1-ի քննության հարցում: «Ասում են՝ Մարտի 1-ի գործի քննությունը տապալվել է: Տո....»,- Նիկոլ Փաշինյանն այստեղ իր խոսքը չշարունակեց, իսկ հավաքված քաղաքացիները բացականչեցին. «ասեք էլի, ասեք»:


Նիկոլ Փաշինյանը շարունակեց իր ելույթը, բայց, ըստ էության այլ բան ասաց. «Բռնում ենք, ասում են՝ քաղաքական հետապնդումներ, բայց ենք թողում, ասում են՝ վա՜յ, պայմանավորվել են, էլի են բռնում, ասում են՝ վա՜յ, քաղաքական հետապնդում... հանգի՛ստ, ոչ մեկ պատասխանատվությունից չի խուսափելու, ուր էլ փախնեն, աշխարհի վերջին կղզին էլ լինի, վզներից բռնելու ենք, բերենք Հայաստան:


Վարչապետի պաշտոնակատարը խոսեց նաեւ Արցախյան հարցի կարգավորումից: Անդրադառնալով այն ուժերին, որոնք ՀՀԿ-ի հետ ժամանակին կոալիցիա են կազմել, բայց հիմա մտահոգվում են Ղարաբաղի խնդրով, ասաց. «Ով խոսի Ղարաբաղի խնդրի կարգավորումից, դուք խոսեք քյաբաբից, Մերսեդեսի զապաս պագրիշկից, նաչնոյ կլուբից, բիլիարդանոցից: Դուք ի՞նչ կապ ունեք հայանպաստության հետ: Դուք չե՞ք, որ Ղարաբաղը, ձեր ներիշխանական շահերի համար դուրս եք թողել բանակցային գործընթացից եւ մենք հետեւողական ենք լինելու, որ Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ:


Ղարաբաղի հարցում մեր ժողովրդի եւ մեր կառավարության ցանկությունների միջեւ միլիմետրի տարբերություն չկա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


 

Վաչագան Ղազարյանն ու իր կինը կասկածվում են հարկերից խուսափելու ու փողերի լվացման մեջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար