29.03.2024
ՌԴ-ն չունի միջուկային համաձայնագրին հակասող հրթիռներ. ՌԴ ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Հայաստանի դպրոցականների համար Երևանում կանկացվի ֆիզիկայի և մաթեմատիկայի օլիմպիադա

2018 թվականի դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանում, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալլսարանում տեղի կունենա 7-ից 11-րդ դասարաների աշակերտների համար ֆիզիկայի և մաթեմատիկայի Ռոսատոմ-ի Օլիմպիադայի նախընտրական փուլ։


Ինչպես հայտնում են ռոսատոմի մամուլի ծառայությունից, օլիմպիադան անկացնում են ՄԻՖԻ Ազգային հետազոտական միջուկային համալսարանը և «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ ատոմային բնագավառի կադրերի պատրաստման բնագավառոմ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակներում։ Առաջին օրը կանցկացվի նաև 9-ից 11 դասարանների համար ինժեներական Օլիմպիադա։ Երկրում ատոմային էներգետիկայի զարգացման ու հայկական ԱէԿ-ի մոդեռնիզացման ֆոնին ավելի արդիական է դառնում ժամանակակից գիտելիքների տիրապետող ու բարձր որակավորմամբ մասնագետների պատրաստումը։


Օլիմպիադայի նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր ու նպատակասլած երեխաներին, որոնք սևեռված են ինժեներա-տեխնիկական մասնագիտությունների վրա և հետաքրքված են ատոմային էներգետիկայով ու նոր տեխնոլոգիաներով։ Օլիմպիադայի եզրափակիչ փուլը տեղի կունենա 2019 թ․ սկզբին։ Օլիմպիադայի հաղթողներն արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՄԻՖԻ Միջազգային հետազոտական միջուկային համալսարան ընդունվելիս:


«Այսօր ժամանակակից հասարակությունում ավելանում է բարձր տեխնոլոգիական մասնագիտությունների հանդեպ պահանջարկը։ Օլիմպիադան հիանալի հնարավորություն է խելացի երեպաների համար, որոնք հետաքրքրված են նոր տեխնոլոգիաներով։ Նրանք մեր ապագա մասնագետներն են , որոնք հետագայում կաշխատեն Հայաստանի բարգավաճման համար», - նշում է Հայաստանի Պոլիտեխնիական համալսարանի էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գեվորգյանը։


Ինչպես նշվում է ՄԻՖԻ կայքում, Օլիմպիադայի նախապատրաստման նյութերը, անցած տարիների առաջադրանքները, տեսաելույթները, խնդիրների լուծումներն ու ձեռնարկները հասու են Միջազգային հետազոտական միջուկային համալսարանի կայքում https://mephi.ru/schoolkids/olimpiads/rosatom/Pobediteli/podgotovka.php


Այսօր ՌՈՍԱՏՈՄ-ի հիմնական գործընկեր-համալսարաններում ուսանում է 170 000 մարդ, նրանցից ավելի քան 17 000-ը օտարերկրյա ուսանողներ են՝ աշխարհի 130 երկրներից։ 01․01․2017 թվականի դրությամբ Ռուսաստանում ուսանում է Հայաստանի 2968 քաղաքացի։ Այդ համալսարանների շրջանավարտներն արժանանում են աշխարհում գիտական ամենաբարձր մրցանակների դափնեկիրներ, այդ թվում՝ Նոբելյան։

ԱՄՆ-ն եւ մի շարք արեւմտյան երկրներ ՌԴ սահմանների մոտ լարվածությունն ավելացնում են. Լավրով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար