26.04.2024
Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ համամասնական ցուցակից բացակայում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Նա «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե ոչ մի խնդիր չի եղել, պարզապես չի ցանկացել առաջադրվել, սակայն նշեց, թե անմասն չի մնալու քաղաքական գործընթացներից: «Իմ լավ գործընկերները առաջադրվել են Լոռու մարզում. Խոսքս Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի մասին է: Այն գործընկերս, ով կունենա աջակցության կարիք եւ անպայման պետք է լինի խորհրդարանում` հատկապես Էդուարդ Շարմազանովը, անաչառ ձեւով աջակցելու եմ իմ թիմով: Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում եւ մարդիկ չտխրեն»,- նշեց նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով՝ «ՔՊ»-ից նեղացած են հասարակական կազմակերպությունները, այսպես ասած՝ «սորոսական հատվածը»՝ նախընտրական ցուցակի եւ «հարակից» պատճառներով։ Զարմացած են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի բացակայությունից, այն դեպքում, որ Դավիթ Սանասարյանին լավ տեղ են հատկացրել։ Ինչո՞ւ չկաք ցուցակում՝ հարցրինք Հռոմ գործուղման մեկնած ԱԽ քարտուղար Գրիգորյանին։ «Բանն այն է, որ ես ոչ թե Հայաստանում եմ գրանցված, այլ՝ Արցախում»։ Պատճառը լոկ դա՞ է։ «Լոկ։ Իհարկե, առաջներում ԺԵԿ-ից տեղեկանք էին բերում եւ մասնակցում ընտրություններին, հիմա՝ չէ»,- ասաց նա՝ ակնարկելով Ռոբերտ Քոչարյանին, ում 1998-ին նման տեղեկանք տրվեց, որ կարողանա մասնակցել հայաստանյան ընտրություններին։ Իսկ ի՞նչ եք կարծում՝ դեկտեմբերի 6-ին ինչպե՞ս կլուծվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը Սանկտ Պետերբուրգում։ «Պետք է հարցը վերահասցեագրել ԱԳՆ-ին, դա մեր պազիցիան չէ»։ Իսկ Ձեր անձնական կարծի՞քն ինչպիսին է։ «Այլեւս անձնական չկա այս պոստում»,- ասաց նա»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության 8 պատգամավորներ չեն ընդգրկվել ԲՀԿ համամասնական ցուցակում: Ցուցակ չեն ներառվել 2017թ. խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ նախընտրական շտաբի պետ Իշխան Զաքարյանը, ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը, Գագիկ Ծառուկյանին բավական լուրջ գլխացավանքներ պատճառած Նապոլեոն Ազիզյանը, Հրանտ Դավթյանը, Մարինա Մարգարյանը, ԲՀԿ-ից դուրս եկած Վահան Կարապետյանը, ռուսական փոքրամասնության ներկայացուցիչ Տատյանա Միքայելյանը եւ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը: Ի դեպ, վերջինս մինչեւ վերջին պահը պատրաստվում էր առաջադրել, սակայն հրաժարվել է դա անել՝ հաշվելով, որ ԲՀԿ-ն ոչ մի շանս չունի հաղթահարելու 5-տոկոսանոց արգելքը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի ցուցակը կազմելիս թեկնածուների այնպիսի կրիզիս է եղել ու շտապողականություն, որ ոչ անցողիկ համարներում ընդգրկել են մարդկանց, որոնց կարծիքն անգամ չեն հարցրել։ Մենք տեղեկացանք, որ Գեղարքունիքի նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն անակնկալի է եկել՝ իր անունը ցուցակում տեսնելով․ նրան գրել են 27-րդ հորիզոնականում։ Բանն այն է, որ Ռաֆիկ Գրիգորյանը մերժել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու կուսակցության առաջարկը, ինչը նա մեզ հետ զրույցում հաստատեց՝ պատճառաբանելով, որ ասպարեզն ուզում է զիջել երիտասարդներին։ Փոխարենը ցուցակում ընդգրկվել են եւ ռեյտինգայինով կառաջադրվեն մյուս նախկին մարզպետները, օրինակ՝ Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանը, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Իսկ Լոռվա նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ցուցակում 11-րդն է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վճռաբեկ դատարանը երեկ մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո նախկին նախագահը, սակայն, ոչ թե կալանավորվելու է անմիջապես, այլ նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ Վճռաբեկ դատարանում հենց այս տարբերակն են քննարկում, որ Քոչարյանի խափանման միջոցի խնդիրը կրկին հասցեագրեն վերաքննիչ քրեական դատարանին: Բանն այն է, որ օգոստոսի 13-ի որոշման մեջ վերաքննիչը հիմք էր ընդունել Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության իրավունքը: Մինչդեռ, նրան կալանքի տակ պահելու համար նախաքննական մարմինն այլ հիմքեր էլ է բերել, որ նախկին նախագահը կխոչընդոտի նախաքննությանը, կթաքնվի քննությունից: ԱԺ արտահերթ ընտրությունների նախաշեմին Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, թերեւս, պատահական չէ, եւ քաղաքական ենթատեքստեր ունի: Իշխանություններն այսպես ժամանակ են ձգում մի կողմից ներքաղաքական իրավիճակը շատ չլարելու առումով, բայց եւ մարտի 1-ի պահանջատերերին ցույց են տալիս, որ այս ուղղությամբ քայլեր են անում: Միաժամանակ, այսպես հնարավորություն է տրվում նախաքննական մարմնին անառարկելի հիմքեր դնել նրան կալանավորելու որոշման հիմքում: Մանավանդ, ինչպես հայտնի է, ՀՔԾ-ն վերջերս լրացրել էր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, որը նախորդ բոլոր ընտրություններին հայտնի է եղել ՀՀԿ-ի համար «տասովկա» անելով, հիմա Աշտարակում բոլոր քրեական հեղինակություններին, քրեական դեմքերին լծել է ՔՊ-ի համար ձայն հավաքելու գործին։ Ուշագրավ է, որ նա նման հրահանգ չի ստացել ՔՊ-ից, ոչ էլ առանձնապես ՔՊ-ն ձայնի խնդիր ունի, բայց գործող քաղաքապետը, հավատարիմ իր «հին մասնագիտությանը», ներկայումս լծվել է այդ գործին։ Ի դեպ, նշենք, որ նույն այս քաղաքապետը՝ Թովմաս Շահվերդյանը, հեղափոխության օրերին արգելում էր ժողովրդին գալ Երևան և մասնակցել ցույցերին, միևնույն ժամանակ ճնշումների էր ենթարկում Երևան հասածներին ու ճանապարհ փակածներին»։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ Ահարոն Ադիբեկյանը որեւէ սոցիոլոգիական հարցում անելու պատվեր չի ստացել, բայց ասում է, որ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերից՝ 2 դաշինքներից ու 9 կուսակցություններից 6-ը կարող են ունենալ ԱԺ մտնելու հավանականություններ․ «ՔՊ»-ն՝ բնականաբար, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, «Մենք» եւ «Լուսավոր Հայաստան», իսկ մյուս 5-ը, այդ թվում՝ «Սասնա ծռերը», շանսեր չունեն։ Ըստ ադիբեկյանական կանխատեսումների՝ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես են բաշխվելու «Ելք»-ից սերված «Մենք» եւ «Իմ քայլը» դաշինքների ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ընտրազանգվածների ձայները։ «Իրենք մի դաշինքի մաս էին, հիմա ո՞նց են կիսվելու ստացած ձայները, մեզ համար անհասկանալի է։ Իհարկե, Փաշինյանն ու Մարուքյանը տարբեր քաշային կատեգորիաներ են»,- ասում է Ադիբեկյանը։ Մյուս 5 քաղաքական ուժերին նա անվանում է նորեկներ ու ասում, որ խիստ ցածր վարկանիշ ունեն։ Ադիբեկյանի խոսքով՝ այս ընտրությունների քարոզարշավի ժամանակահատվածը խիստ կարճ է՝ հստակ հանրային կարծիքների ձեւավորման համար։ Հետեւաբար, տատանվողների քանակը բավականին մեծ կլինի, ու քանի որ, Ադիբեկյանի խոսքով, ձմեռ կլինի, ցուրտ, ընտրական ակտիվությունն էլ մեծ չի լինի։


«Իրատես» թերթը գրում է. «Նախկին իշխանությունների գործելաոճը սահուն կերպով շարունակում են նորերը: Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը վերջերս իր մոտ է կանչել մարզի որոշ համայնքապետերի ու հրահանգել՝ առաջիկա ընտրություններին ձայն հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին: «Համայնքապետերը լուռ, հնազանդ լսել են, չեն առարկել՝ մտավախությամբ, թե հետագայում խնդիրներ կունենան իշխանությունների հետ: Նա դեռ մի քանի գյուղապետերի հետ է մասնավոր զրույց ունեցել, բայց մինչեւ ընտրությունները կհասցնի բոլորին էլ նույն առաջադրանքը տալ»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը: Նա նաեւ դժգոհեց Դավիթ Գեւորգյանի կեցվածքից, նշելով, թե փորձում է ինքնահաստատվել մարզպետարանի աշխատակիցների հաշվին: Հերթական ժողովներից մեկի ժամանակ վարչության պետերից մեկն ավարտել է իր զեկույցն ու նստել տեղում, ինչը դուր չի եկել պարոն մարզպետին: Բարկացել է. «Ես թո՞ւյլ եմ տվել, որ դու նստում ես»,- անկեղծացավ մեր զրուցակիցը»:

Իտալիայի կառուցապատող ընկերությունների ասոցիացիան հետաքրքրված է ՀՀ-ում գործունեությամբ
Հաջորդ նորություն next

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online