29.03.2024
«Գազային հարձակում». քրգործեր են հարուցվել «Արփի գազ»-ի և «Գլաձոր Մ.Գ.Հ.»-ի նկատմամբ
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով

Վճռաբեկ դատարանը քիչ առաջ որոշեց բեկանել Ռոբերտ Քոչարյանի գործը եւ ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննության: Քոչարյանը վճռի հրապարակմանը ներկա չէր: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է։


Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքներ էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազը եւ Քոչարյանի պաշտպանները: Միաժամանակ, դատարանը տեղեկացրեց, որ գործով հատուկ կարծիք է հայտնել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը։ Նա կարծիք է հայտնել, որ ՀՀ գլխավոր դատախազ Դավթյանի, ինչպես նաև մեղադրյալ Քոչարյանի պաշտպանների բողոքների վերաբերյալ վարույթն անհրաժեշտ է կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան:


Բողոքի քննությանը ներկայացել էին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը եւ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը:


Մեր հարցին ի պատասխան Հարությունյանը նշեց, որ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքում, որը ներկայացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից, նշվել է, որ Քոչարյանի նկատմամբ պետք է կալանավորումը ընտրվի որպես խափանման միջոց ոչ միայն այն հիմքով, որ նա անձեռնմխելի չէ, այլ նաև առկա են կալանքի այլ հիմքեր:


Նրա խոսքով՝ ազատության մեջ մնալու դեպքում Քոչարյանը կարող է թաքնվել եւ խոչընդոտել գործի քննությանը: Հարցին, թե գործի քննությանը խոչընդոտելու հավանականության վերաբերյալ ինչ տեղեկություններ կան գործում, Հարությունյանը նշեց, որ այս պահին հրապարակման ենթակա տեղեկություններ չկան: Մեր հարցին, թե դատախազությունն ի՞նչ ակնկալիքներ ունի Վճռաբեկ դատարանից, Հարությունյանը պատասխանեց, որ գլխավոր դատախազը պահանջը ներկայացրել է եւ միջնորդել բեկանել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն ու ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը:

Մամուլ. Ամեն ինչ անելու ենք, որ Շարմազանովը լինի խորհրդարանում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար