28.03.2024
Վճռաբեկ դատարանը քննում է Քոչարյանի պաշտպանների և դատախազության բողոքները
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

«Գազային հարձակում». քրգործեր են հարուցվել «Արփի գազ»-ի և «Գլաձոր Մ.Գ.Հ.»-ի նկատմամբ

ՊԵԿ հետաքննության վարչությունում «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր: Ընկերությունները, ինչպես հայտնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, 2015-2018 թվականների ընթացքում պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի գումարներ:


ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության 1-ին բաժնում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ստացված հաղորդման համաձայն, «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գումարներ:


Նկատի ունենալով, որ «Արփի գազ» ՍՊ և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնում որոշումներ են կայացվել դեպքերի առթիվ հարուցել քրեական գործեր:


Հիշեցնեք, որ «Գազպրոմ Արմենիա»-ի ու ՊԵԿ-ի միջեւ սկսել է հակամարտություն: Ռուսական գազային գիգանտ Գազպրոմի դուստր ընկերությունը՝ «Գազպրոմ Արմենիա»-ի համաձայն չէ ՊԵԿ-ի կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, համաձայն որոնց ընկերությունը խուսափել է մի քանի միլիարդ դրամի չափով հարկային պարտավորություններից: Այս առիթով էլ հարուցվել է քրեական գործ:


 

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար