29.03.2024
Ավելի խճճվեց. նախարարն անձամբ է հրապարակել իրեն աջակցելու մասին փաստաթուղթը FB-ում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Մեզ համար կարևոր է ՌԴ հետ փոխհարաբերությունները կարգավորելը. Շիրինյան

Արտաքին քաղաքական վեկտորում մենք ընտրում ենք կողմնորոշումների քաղաքականությունը, բայց դա չի նշանակում առաջնահերթություններ չունենալ: Մենք կողմնակիցն ենք, ինչպես վարչապետն է ասել, Հայաստանի հարաբերությունները հավասարակշռության բերելուն ՌԴ հետ և ներկայանալ որպես հավասար գործընկերներ: VERELQ-ի հարցին ի պատասխան ասուլիսում հայտարարեց «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը:

Կուսակցության առաջնորդը դեմ է «և-և» կամ «կամ-կամ» դիրքորոշումներին: Նա նաև չի ընդունում այն ծայրահեղ հայտարարությունները, թե Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից: Շիրինյանը գտնում է, որ այս երկու կառույցներում Հայաստանը պետք է կարողանա կարգավորել օրենսդրական բազան, ինչը կամրապնդի իր դիրքերը, քանի որ նախորդ իշխանությունները այս հարցում կոնկրետ տանուլ են տվել և դիրքերը հանձնել են.

«Նոր իշխանությունները սկսել են հստակ պաշտպանել Հայաստանի պետական շահերը այդ կառույցներում և դա նորմալ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախորդ ռեժիմի, լեգիտիմ իշխանություն է: Բայց դեռ անելիք կա և նույն ՀԱՊԿ-ի շրջանակում մեր աշխատանքը կատարելագործելու կարիք ունենք: Պետք է հիշենք մեկ բան, մեզ համար կարևոր է Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կարգավորելը, թե չէ դուրս գալ-ներս գալ՝ անլուրջ է»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ նա կողմնակից է, որ բոլոր ուղղություններով Հայաստանը վարի ակտիվ արտաքին քաղաքականություն, հաշվի առնի բոլոր ռեսուրսները: Հեղափոխությունից հետո, նկատեց նա, ակնհայտ է, որ արևմտյան կառույցները ընդառաջում են Հայաստանի շահերին և սա այն ազդակն է, որ հասկացնել է տալիս, թե պետք չէ շատ հակադրվել ռուսների հետ, հատկապես, որ իրենք էլ «շատ ախորժակ չունեն հակադրվելու Ռուսաստանին», բայց և ասում են, որ ՀՀ-ն կարող է ազատորեն համագործակցել Արևմուտքի հետ.


«Սա չափազանց դրական է փոխհարաբերությունների կարգավորման համար: Իսկ մեր դիրքորոշումը, որը մենք ակտիվ կբարձրաձայնենք նաև խորհրդարանում հայտնվելու դեպքում, հետևյալն է. ՀԱՊԿ կուզեք, ԵԱՏՄ կուզեք;, թե մեկ այլ կառույց, կարևոր է բալանսի քաղաքականությունը»,- ասաց նա՝ ավելացնելով.

«Մենք պետք է բալանսավորենք մեր հարաբերությունները Արևմուտքի հետ այնքանով, որքանով հնարավոր է, Արևելքի հետ էլ այնքանով, որքանով պետք է: Սա է, որ կօգնի մեզ իրացնել մեր պետական շահերը և՛ Արևմուտքում, և՛ Արևելքում, հարավում և հյուսիսում»:

Շարունակելով ՀԱՊԿ-ի թեման և անդրադառնալով դրա շուրջ ստեղծված իրավիճակին, Լևոն Շիրինյանը նշեց, որ դա Հայաստանի իրավունքն էր փոխել իր ներկայացուցչին, քանի որ մենք հանդիսանում ենք կառույցի լիիրավ անդամ: Նրա խոսքով, այս ամբողջ իրավիճակը պայմանավորված է նրանով, որ ՀԱՊԿ-ում տարբեր քաղաքակրություններ են՝ արևելյան, մահմեդական, ռուսական, եվրասիական և այլն, ինչպես նաև ավտորիտար կառույցներ են: Բայց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը կոնկրետ Հայաստանին է վերաբերում, որը որոշել է և փոխում է իր ն երկայացուցչին մեկ ուրիշով և նման պատմություն այդ ամենից ուղղակի չպետք է դառնար.

«Ես կարծում եմ, որ Վլադիմիր Պուտինը այս հարցում ի վերջո կզիջի և պաշտոնը կմնա Հայաստանին»,- կարծիք հայտնեց նա:

Եվ առհասարակ, որպեսզի հետագայում նման իրավիճակներ չկրկնվեն, երբ, ասենք ՀԱՊԿ անդամ պետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմում է կազմակերպության ներքին խոհանոցի հարցերը մի երկրի դեսպանի, որը ՀԱՊԿ անդամ չէ, այս հարցում կարևոր դերակատարում պետք է ունենա ՀՀ ԱԳՆ-ն, որը հետևողականորեն պետք է պաշտպանի Հայաստանի պետական ու ազգային շահերը.

«Կա ևս մեկ խնդիր. Միջազգային պայմանագրերը այնքան թերի են կազմված, որ շատ հաճախ խնդիրներ են ստեղծում երկրների, մասնավորապես Հայաստանի համար: Սա ևս քննարկման հարց է, որի վրա ուշադրություն պետք է սևեռի պետությունը: Վարչապետն ունի բավարար լեգիտիմություն, որպեսզի այդ հարցը հետագայում քաղաքական քննարկման առարկա դառնա. Ի վերջո, ամեն պայմանագիր ու օրենք չէ, որ արդար է»,- հավելեց նա:


Հիշեցնենք, նոր ձևավորված «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել: Կուսակցության նախընտրական ցուցակում 87 պատգամավորի թեկնածու է ներկայացրել՝ քաղաքագետներ, բժիշկներ, գիտնականներ, մանկավարժներ և այլք:


 

Փորձ N2. Վաչագան Ղազարյանը կրկին կալանավորվել է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար