1000 փախստական է վերադարձել Սիրիա

Լիբանանից և Հորդանանից անցյալ օրվա ընթացքում ավելի քան 1000 փախստական է վերադարձել Սիրիա: Այդ մասին հայտնում է Փախստականների ընդունման, տեղավորման կենտրոնը:


Ընդհանուր առմամբ, վերադարձել է 1021 փախստական, 116 մարդ` Լիբանանից, 905 մարդ` Հորդանանից: Սիրիայի` համեմատաբար ապահով շրջաններ տեղափոխված 236 մարդ մշտական բնակության վայր է վերադարձել:


Հավելենք, որ վերջին շրջանում փախստականների վերադարձը հաճախակի է դարձել:

Տպել

Загрузка...