19.04.2024
«Իմ քայլը» դաշինքի առաջին տասնյակը
prev Նախորդ նորություն

Մամուլ. Առանց Տարոն Մարգարյանի՞. ում ումով են փոխարինել ՀՀԿ ցուցակում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի է դարձել ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին ությակը: Ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանին հաջորդելու են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Շահնազարյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մենուա Հարությունյանը, Կարինե Աճեմյանը: Փաստորեն, 2017թ. ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում Տարոն Մարգարյանին փոխարինել է Դավիթ Շահնազարյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հակառակ հավաստիացումներին, որ «ՔՊ» ցուցակում չեն լինելու նախկին իշխանավորներ, նախկին ՀՀԿ-ի դերակատարներ, առավել եւս՝ «տասովշչիկներ», մենք տեղեկացանք, որ Սյունիքից կառաջադրվի նախկին ՀՀԿ-ական Տիգրան Կարապետյանը։ Նա Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից է, գործարար, որը նաեւ Գորիսի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել։ «ՔՊ»-ի ռեյտինգային ցուցակով 5-րդ ընտրատարածքում` Արարատի մարզում, կառաջադրվի նաեւ Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, ով եղել է նախկին ՀՀԿ-ական, մոտ 10 տարի՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի օգնական-խորհրդականը, սկսած 2001-ից եւ 2012-15թթ․-ին оգնել է ներկայիս քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Բոլոր ընտրություններում եղել է ՀՀԿ տարածքային շտաբի ակտիվ դերակատարներից։ Նրա առաջադրումը տեղի կուսակտիվի շրջանում դժգոհություն է բարձրացրել։ Ի դեպ, նրա ղեկավարած հիմնադրամը հովանավորում է Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Գագիկ Ադիբեկյանը, ով լավ հարաբերություններ ուներ նախկին իշխանությունների հետ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հովհաննիսյանի թեկնածությունն առաջադրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ վերջինիս մոտ բարեխոսել է մարզպետի բարեկամ Լիլիթ Միրզախանյանը, ում հետ Հովհաննիսյանը մտերմիկ հարաբերություններ ունի»:


«Իրավունք» թերթը գրում է. «Թե ինչպիսին կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը, դեռեւս հայտնի չէ: Ինտրիգը թողնվել է մինչեւ վերջին պահը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդը պատրաստվում է լրջորեն վերանայել իր շուրջ գտնվող քաղաքական գործիչներին, հատկապես կանանց: Ծառուկյանն, ըստ էության, մտավախություն ունի, որ երկրորդ քաղաքական ուժ այլեւս խորհրդարանում չի լինելու, իսկ ավելի համեստ ներկայացվածություն ունենալու համար, ավելի կազմակերպված պատգամավորներ են պետք: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Սյունիքից՝ իրեն դուրս դնելով ցուցակում լավ տեղի համար կռիվ տվողների շարքերից: Իսկ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինա Մարգարյանն առհասարակ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին: Սակայն այս ամենից, միեւնույն է, թեժ պայքարիը չի մեղմվում ու յուրաքանչյուրն անհանգիստ է իր քաղաքական ապագայի համար»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը։ Թեպետ ասում են՝ այս հարցը դաշինքում «օրախնդիր» չէ, կարող է գլխավորել նաեւ «Ազատ դեմոկրատների» ղեկավար Քոքոբելյանը, սակայն երկու ուժերն առաջնորդվում են այն սկզբունքով, թե ինչպես կարող են ընդհանուր ցանկով հնարավորինս շատ ձայներ բերել։ Ցուցակը կազմել են 50/50 համամասնությամբ եւ հաջորդական հերթականությամբ, այսինքն՝ եթե առաջինը «Հանրապետություն»-ից է, երկրորդը կլինի «ԱԴ»-ից ու այսպես շարունակ։ «Հանրապետության» առաջին եռյակում են Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Գեղամ Հարությունյանը, «դեմոկրատներում»՝ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անժելա Խաչատրյանը եւ Նարեկ Այվազյանը։ Ի դեպ, «ԱԴ»-ի քվոտայով կառաջադրվի նաեւ Հ2-ի լրագրող Ալինա Օրդյանը»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Նահապետ Գեւորգյանի կրտսեր որդին՝ Քաջիկ Գեւորգյանը, ի վերջո, առաջադրվելու է պատգամավորի թեկնածու, բայց ոչ թե ՀՀԿ-ից կամ «Քաղաքացիական պայմանագրից», այլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից՝ Արմավիրի մարզը ներառող թիվ 6 ընտրական տարածքում: Այսպիսով, Գեւորգյանը լուրջ մարտահրավեր է նետելու ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանին: Մյուս կողմից՝ սա ցույց է տալիս, որ ՀՀԿ-ականների վերջին հանգրվանը ԲՀԿ-ն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրապետություն» կուսակցության անդամ, Արամ Սարգսյանի վաղեմի ընկեր, Երասխի գինու գործարանի տնօրեն Ռազմիկ Թեւոնյանն այս ընտրություններում չի աջակցի իր ընկերոջը՝ Արամ Զավենիչին։ Մեր տեղեկություններով, նրա որդին՝ Սեդրակ Թեւոնյանը, «ՔՊ» ցուցակում է՝ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի մարզի ընտրատարածքում։ 2017-ի ընտրություններում Ռազմիկ Թեւոնյանը նույն տարածքում «Ելք»-ից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն էր՝ մոտ 4 հազար։ Իսկ Արամ Սարգսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի «Մենք» դաշինքից այս մարզում կառաջադրվեն Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը եւ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություն ունենք, որ օրերս հանդիպել եք Նիկոլ Փաշինյանի հետ, ՀՀԿ ղեկավարության անունից փոխանցել, որ եթե իշխանությունը չի ցանկանում, որ ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, եւ նորեն սկսելու է ԱԱԾ-ոստիկանություն «բռնոցի-փակոցի» օպերացիաները ձեր թիմի նկատմամբ, դուք չեք ցանկանա մասնակցել ընտրություններին, ձեր թիմակիցներին դնել հարվածի տակ։ Եվ հիշեցրել եք Փաշինյանին, որ ձեր իշխանության ժամանակ դուք ընդդիմադիր կուսակցությունների համար ընտրությունների ժամանակ խոչընդոտ չեք ստեղծել ոչ մի ժամանակ՝ գումարած, որ դա նաեւ օրենքի պահանջն է՝ պատգամավորի թեկնածուներն անձեռնմխելի են։ Փաշինյանն ուշի-ուշով լսել է Ձեզ եւ հավաստիացրել, որ այս ընտրություններում «ասֆալտին փռել, պատին ծեփել» չի լինելու, ավելին՝ Ձեր ներկայությամբ խոսել է համապատասխան պաշտոնյաների հետ։ ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկար լռեց, ժպտաց ու թե՝ «Լավ իդեա տվեցիք, որ հանդիպեմ Նիկոլ Փաշինյանին, անպայման այդ մասին կխոսեմ իր հետ»։ Հաճա՞խ եք հանդիպում։ «Իհարկե, հանդիպում ենք»։ Որտե՞ղ։ «Խորհրդարանում․ երեկ բյուջեի քննարկումն էր, այսօր էլ հարցուպատասխանի օր է»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու համար առաջադրված մեղադրանքը: Միայն թե առայժմ ՀՔԾ-ն պաշտոնապես չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ լրացումներ է կատարել նրա մեղադրանքում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Քոչարյանին ոչ թե նոր հոդվածով մեղադրանք է առաջադրվել, այլ հայտնի դրվագներով ավելի է մանրամասնվել առաջադրված մեղադրանքը, նաեւ հիշատակումներ կան լրացուցիչ գործողությունների մասին: Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ԱԺ ընտրություններից առաջ լրացնելը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Ռոբերտ Քոչարյանն անձամբ չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին, հակառակ սպասումների` նա կարծես թե չի ձեւավորել որեւէ ուժ, որին սատարի ԱԺ ընտրություններին: Այնպես որ, ՀՔԾ քայլը չի կարելի որակել իշխանությունների կողմից նրան լռեցնելու փորձ: Բայց ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ: Եւ վճռաբեկ դատարանի որոշմանն ընդառաջ ՀՔԾ-ն իր այս քայլով լրացուցիչ հիմքեր է ստեղծում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման հասնելու համար: Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին, նաեւ հետաքրքիր կլիներ ի վերջո իմանալ, թե այս գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ինչ նոր փաստեր է բերել ՀՔԾ-ն:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր մինչ ժամը 18:00-ը, քաղաքական ուժերը պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերը: Եվ դրանից հետո կհրապարակվի կուսակցությունների համամասնական եւ վարկանիշային ընտրացուցակները եւ հետաքրքիր է ուժերի դասավորվածությունը ընտրատարածքներում, թե որ ընտրատարածքում ովքեր են առաջադրվելու: Այս առումով ականատես կարող ենք լինել, որ որեւէ տարածքի հետ կապ չունեցող անձինք են առաջադրվելու վարկանիշային թեկնածուներ: Ընդ որում, կան ընտրատարածքներ, որտեղ կենտրոնացվածությունն ավելի մեծ է եւ անգամ նույն ընտրատարածքում նույն կուսակցությունից առաջադրված է հիմնական կորիզը: Օրինակ հատկապես հետաքրքիր պայքար է սպասվում Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերն ընդգրկող ընտրատարածքում, թիվ 2 (Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն), թիվ 4 (Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն եւ Նորք Մարաշ) ընտրատարածքներում եւ Լոռու մարզում:


«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Վահագն Իսահակյանը հայտարարագրել է բնակարան: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից: Նշված հայտարարագիրը Վահագն Իսահակյանը ներկայացրել է այն ժամանակ, երբ դադարեցրել է զբաղեցնել ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը: Նշված հայտարարագրում Իսահակյանը շարժական գույք չի հայտարարագրել: Դրամական միջոցները ՀՀ ԿԱ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարեցնելու ժամանակ եղել է 3 մլն ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում եկամուտը կազմել է 1 415 000 ՀՀ դրամ: Ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից: Նշենք, որ Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայրի (բաժնի իրավունքով) պետի պաշտոնը դադարել է զբաղեցնել 2018թ. մայիսի 24– ին: ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնին է նշանակվել նոյեմբերի 8–ին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ քրեակատարողական ծառայությունը պարբերաբար տեղեկություններ է հրապարակում համաներման արդյունքում ազատ արձակված դատապարտյալների ու կալանավորների թվի մասին, իրավապահ համակարգը հայտնվել է անելանելի իրավիճակում: Թերթի տեղեկություններով` ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, մասնավորապես, քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները արդեն մի քանի օր է՝ աշխատում են գերլարված, գերծանրաբեռնված: Բանն այն է, որ համաներում հայտարարելուց հետո համաներվածների ազատ արձակման հետ մեկտեղ Հայաստանում կրկին աճել է հանցագործությունների, մասնավորապես, գողությունների թիվը: Նշենք նաեւ, որ 2018 թվականի հունվարից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատվածում արդեն ընդհանուր հաշվով եղել է 14 հազար 205 հանցագործություն, իսկ նախորդ տարի այդ թիվը 12 հազար 484 էր: Ոստիկանությունից «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասացին, որ հանցագործությունների աննախադեպ աճ չի գրանցվել, իսկ իրենք միշտ էլ աշխատում են ծանրաբեռնված»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի միջազգային պետական պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից պարզեց, որ հոկտեմբերին ՀՀ պետական պահուստները հասել են 2 մլրդ 82.9 մլն դոլարի, մինչդեռ սեպտեմբերին դրանք 2 մլրդ 149.3 մլն դոլար էին: Նկատենք, որ Հայաստանի միջազգային պահուստները պակաս են նաեւ տարեսկզբի համեմատ. հունվարին այդ թիվը 2 մլրդ 286.9 մլն դոլար էր: Այս տեղաշարժը, թերեւս, պատահական չէ. տեսակետ կա, որ սա հետեւանք է կառավարության նոր գործելաոճի, երբ հրաժարվում են նոր արտաքին պարտք ներգրավելու հայտնի քայլից, փոխարենը գումարներն ուղղում են եղած պարտքը սպասարկելուն: Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ ՀՀ-ում նվազել էր պետական պարտքը՝ այս տարվա նոյեմբերի 1-ի դրությամբ հասնելով 6 մլրդ 724.3 մլն դոլարի՝ տարեսկզբի 6 մլրդ 774.6 մլն դոլարի փոխարեն:

Վիգեն Սարգսյանը հորդորում է մոռանալ անցյալը
Հաջորդ նորություն next
 Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում
18.04.2024
Ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կդադարեցնի գործունեությունը օկուպացված Արցախում

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel