29.03.2024
Սաուդյան Արաբիան 2017-ին սպանություններ էր ծրագրել Իրանում. The New York Times
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՄԱԳԱՏԷ․ Նոր պատժամիջոցներից հետո Իրանը կատարում է միջուկային համաձայնագրի պայմանները

Միջուկային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հաստատում է, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներից հետո Իրանը շարունակում է կատարել միջուկային ծրագրի հետ կապված Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագրի (ՀՀԳԾ) շրջանակներում իր պարտավորությունները։

Գործակալության տվյալներով՝ հաշվետու ժամանակաշրջանում Իրանում ծանր ջրի պաշարները կազմել են 122,2 տոննա եւ չեն գերազանցել նորմայի չափը՝ 130 տոննան, իսկ հարստացված ուրանի պաշարներըկազմել են 149,4 կգ՝ հաստատված 202,8 կգ նորմայի պայմաններում:

Իրանական միջուկային խնդիրը կտրուկ սրվել է ՀՀԳԾ-ից այս տարվա մայիսին ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց հետո։ Համաձայնագրի մասնակիցներ են մնում Իրանը եւ միջազգային միջնորդների «հնգյակը» (Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, Բրիտանիա, Գերմանիա)։

ՄԱԳԱՏԷ-ն իր բոլոր զեկույցներում պարբերաբար ընդգծել է, որ Իրանը պահպանում է համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները, եւ որ նրա միջուկային գործունեությունն աշխարհում ամենախիստ հսկողության տակ է եւ ենթարկվում է միջուկային ամենակոշտ ստուգումների։ Սրա հետ կապված՝ գործակալությունը Իրանին կոչ է արել շարունակել կատարել իր պարտավորությունները։


 

SWIFT-ն իր համակարգից անջատել է Իրանի կենտրոնական բանկը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար