29.03.2024
Հայացք Պեկինից. ԱՄՆ-ը զգուշանում է Մերձավոր Արևելքում ՌԴ-ի դիրքերի ամրապնդումից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սիրիացի վերլուծաբան. "Իսլամական պետության" դեմ գործողություններին պետք է ակտիվորեն ներգրավել քրդերին

Էր-Ռաքքայի գործողությանը քրդերի ներգրավումը և նրանց աջակցությունը կոալիցիոն ավիացիայի կողմից դրական գործոն է: Այդ մասին հայտարարել է սիրիացի լրագրող միջազգայնագետ Աբբաս Ջուման:

Նրա կարծիքով, կարելի է քննարկել, թե ով ումից է նախաձեռնությունը խլում, սակայն եթե ահաբեկիչներին դուրս մղեն քաղաքից, որը նրանք մայրաքաղաք են հռչակել, դա լավ է:

Նա նշել է, որ ամերիկացիները քրդերին կարող են ոչ միայն զենք և զինամթերք մատակարարել, այլ հրամայել Թուրքիային դադարեցնել սիրիական քրդերի ռմբակոծությունները, ինչպես նաև ստիպել Ստամբուլին թուրքական սահմանին ուժեղացնել վերահսկողությունը, որպեսզի "Իսլամական պետության" շարքերին նոր ահաբեկիչներ չներգրավվեն:

Ըստ նրա, եթե հնարավոր լինի միավորել սիրիական քրդերին իրաքյան փեշմերգայի հետ, ապա դա հզոր ուժ կլիներ: Նա հավելել է, որ այդպիսի դաշինք հնարավոր է, չնայած ցեղերի միջև առկա տարբերություններին՝ "Իսլամական պետության" նկատմամբ ատելությանը նրանց մոտ շատ բարձր է, փոխանցում է svpressa.ru կայքը:
Պեսկովը Սիրիայում ցամաքային գործողության մասին. CNN-ում կարող էին նաև պարզապես շփոթվել
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար