Ֆրանսիայի ֆինանսների նախարարը կոչ է արել Եվրոպան «կայսրություն» դարձնել

230

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո լը Մերը կոչ է արել Եվրոպան «կայսրություն» դարձնել՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի նման: Այդ մասին նա ասել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում:


Լը Մերի խոսքով` Եվրոպան չպետք է վախենա «գործի դնել» իր իշխանությունը: Նա նաև հավելել է, որ եվրոպական կայսրությունը պետք է հիմնվի իրավական պետության սկզբունքների վրա:


Մերը նաև ընդգծել է, որ ԵՄ-ն հարկավոր է պաշտպանել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հետևանքներից:

Տպել

Թեմայի այլ նորություններ