26.04.2024
Մամուլ. Ի՞նչ է խնդրելու գեներալ Սեյրան Սարոյանը Նիկոլ Փաշինյանից
prev Նախորդ նորություն

«Մենք» դաշինք. արևմտյան արժեքների ջատագովներ, որոնք դեմ չեն Ռուսաստանին

Դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Մենք» դաշինքը. «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին հուշագիր են ստորագրել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի խոսքով` «Մենք» դաշինքը հավակնում է լինել իշխանությունների գլխավոր ընդդիմախոսը, որը բովանդակային և ՀՀ տեսլականի առումով նոր թարմություն կբերի.
«Հավակնում ենք լինել այն քաղաքական ուժը, որը կօժանդակի այն փոփոխություններին, որ այսօր կառավարությունը նախաձեռնել է»,- ասել է Քոքոբելյանը:

Նրա խոսքով` ստեղծվել է իրավիճակ, երբ ժողովուրը կարող է ընտրել և’ իշխանություն, և’ ուժեղ ու բովանդակային ընդդիմություն:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով էլ` «Մենք» դաշինքը հաջողություններ կունենա Հայաստանի քաղաքական դաշտում և հնարավորինս երկար գործունեություն կծավալի: Նրա խոսքով, այս դաշինքը ձևավորվել է, քանի որ իրենք գտնում են, որ հեղափոխությունը իր վերջնական արդյունքին ու նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ: Հեղափոխությունը, նշեց Արամ Սարգսյանը, արել է Նիկոլ Փաշինյանը, բայց Նիկոլ Փաշինյանը ինքն էլ պնդում է, որ հեղափոխությունն արել է ողջ հայ ժողովուրդը՝ իր գլխավորությամբ, և դա չի նշանակում, որ դրանից հետո քաղաքական դաշտում պիտի լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը.

«Բնականաբար, մենք հասկանում ենք, որ հեղափոխությունից հետո խորհրդարանում մեծամասնություն կազմելու է հեղափոխությունը իրականացրած ուժը, բայց հեղափոխությունն արել է ժողովուրդը, սակայն այդ հեղափոխությունը կունենա զրո արժեք, եթե քաղաքական դաշտում լինի միայն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունը: Այստեղ ես համոզված եմ, որ ներքաղաքական դաշտի դիվերսիֆիկացումը միանշանակ օգտակար է թե Հայաստանի, թե Հայաստանի քաղաքացիների, թե գործող իշխանության համար»,- նշել է Սարգսյանը:

Նրա խոսքով, ««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն արևմտյան արժեքների և արևմտյան ժողովրդավարության ջատագովն են, նման կառավարման և նման մոդելի պետություն ձևավորելու կողմնակիցն են: Սակայն սա չի նշանակում, թե իրենք դեմ են Ռուսաստանին:


 

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ. շաբաթն առաջնագծում
Հաջորդ նորություն next