Քաղաքական կրքերն Ախալքալաքում չեն հանդարտվում. ծեծել են ընդդիմության ակտիվիստին

406

Ախալքալաքում հարձակում է տեղի ունեցել ընդդիմության աջակից Ռեմիկ Պողոսյանի վրա, հայտնում է Ռուսթավի-2 հեռուստաընկերությունը:


Անցած կիրակի օրը Պողոսյանը հարցազրույց էր տվել՝ կառուպցիոն գործարքների մեջ մեղադրելով պատգամավոր Հենզել Մկոյանին: Պողոսյանն ասել էր, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգմավորը վերահսկում է մի քանի ոլորտներ, արհեստականորեն «կանոնակարգում» է կարտոֆիլի գները, որի պատճառով հարյուրավոր ֆերմերներ զրկվում են եկամտից:


Այդ հարցազրույցից երկու օր անց մահակներով ծեծի են ենթարկել Ռեմիկ Պողոսյանին: Վերջինս հոսպիտալացվել է գանգուղեղային վնասվածքով:


Ախալքալաքի հիվանդանոցում ավարտել են ընդդիմության ակտիվիստ Ռեմո Պողոսյանի հարցաքննությունը: Ներքին գործերի նախարարության տվյալներով, տուժածը հերքում է իր վրա հարձակումը: Այդ ցուցմունքը ստուգվում է իրավապահների կողմից:


«Ախալքալաքում հարցաքննությունը, թարգմանչի մասնակցությամբ, ավարտվել է: Այս փուլում տուժածը շարունակում է մնալ հիվանդանոցում: Նա հերքում է հարձակման փաստը և ասում, որ վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով: Հետաքննությունը պարզում է տուժածի վարկածը: Բացի այդ, մենք կվարենք դատաբժշկական փորձաքննություն», – հաղորդում են ՆԳՆ-ից, գրում է Jnews.ge-ն:


Նոյեմբերի 7-ին երեկոյան, Ռեմո Պողոսյանը տեղափոխվել է Ախալքալաքի հիվանդանոց: Միավորված ընդդիմության Ախալքալաքի շտաբից հայտարարել էին, որ իրենց ակտիվիստին ծեծի էին ենթարկել քաղաքական պատճառներով: Ինքը՝ Ռեմո Պողոսյանը, հիվանդանոցում ասել է, որ վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով:


Այս փաստով, Վրաստանի ՔՕ-ի 126-րդ հոդվածով՝ «ծեծ» ՆԳՆ-ն կատարում է հետաքննություն:


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ