28.03.2024
Ինչպե՞ս են ՀՀ-ն և Ղազախստանը զարգացնում փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում. քննարկում
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ուսապարկեր եւ գումար. Հնդկաստանի 4 քաղաքացիներ փորձել են հատել հայ-թուրքական սահմանը

Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:


Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել:


Նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով:


Նրանք բացատրել են, որ կյանքի լավագույն պայմանների որոնման նպատակով Հայաստան են եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ:


Ձերբակալված քաղաքացիները փոխանցվել են կոմպետենտ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու համար:


 


 

Ռազմական փորձագետ. Ղարաբաղում ամենահավանական սցենարն առկա ստատուս-քվոյի պահպանումն է
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար