29.03.2024
Թուրքիայում սոցկայքերում գրառման համար 142 քաղաքացու դեմ քրեական գործեր են հարուցվել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինչպե՞ս են ՀՀ-ն և Ղազախստանը զարգացնում փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում. քննարկում

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նուրլան Երմեկբաևի հետ:


Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:


Կողմերը նշել են պաշտպանական ոլորտում երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը, զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ ակտիվ մասնակցությունը օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին ինչպես ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով, այնպես էլ Միջազգային բանակային խաղերի շրջանակներում:


Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում:

Ուսապարկեր եւ գումար. Հնդկաստանի 4 քաղաքացիներ փորձել են հատել հայ-թուրքական սահմանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար