28.03.2024
Ողբերգական ավտովթար Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին. 4 զինվոր է մահացել
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԺ-ից ու քաղաքականությունից հեռանալու ժամանակն է. Բաբլոյան

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մտադիր չէ մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցում:


Խնդիրը, ըստ նրա, տարիքն է, ինչպես նաև ցանկությունը ճանապարհ բացել երիտասարդներին.


«Ես արդեն 71 տարեկան եմ, և բավարար ժամանակ եմ հատկացրել քաղաքական գործունեությանը: Կարծում եմ, որ այս անգամ անհրաժեշտ է, որ մասնակցեն ավելի երիտասարդ, բայց նաև փորձառու քաղաքական գործիչները»,- ասաց նա:


Բաբլոյանը նշեց, որ ցանկանում է վերադառնալ բժշկի իր գործունեությանը: Նաև տեղեկացրեց, որ իր որդին ևս մտադիր չէ մասնակցել առաջիկա ընտրություններին:  


Արա Բաբլոյանը նաև համոզված է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է գնա ընտրությունների, թեև դժվարացավ հնչեցնել իր կանխատեսումը հարազատ կուսակցության հաջողության ամասով.


«ՀՀԿ-ն ունի լուրջ մարդկային և պրոֆեսիոնալ ներուժ և այն անհրաժեշտ է օգտագործել»,- ասաց Բաբլոյանը:

ՊՆ-ն հայտնել է ողբերգական ավտովթարից զոհված 4 ժամկետային զինծառայողների անունները
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար