28.03.2024
Արհեստական է ՀՀ օրակարգ ներքաշել Արցախում ԱՄՆ ռազմաբազայի տեղակայման հարցը. Պողոսյան
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ԱԳՆ-ն ուսումնասիրում է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը․ Նաղդալյան

Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Այս մասին ասված է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ։


"Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն", - ասված է նրա հայտարարության մեջ:


Նոյեմբերի 5-ից ուժի մեջ են մտել Իրանի դեմ ԱՄՆ կոշտ պատժամիջոցները, որոնք չեղարկվել էին 2015 թ-ին Իրանի ու Մեծ վեցնյակի միջև միջուկային գործարքի կնքումից հետո։ Դրանք վերաբերվելու են Էներգետիկայի և բանկային ոլորտներին, որոնք սերտորեն առնչվում են հայ-իրանական համագործակցության օրակարգին։


Արգելափակվելու են Իրանի կառավարության, իրանական էներգետիկ ընկերությունների՝ Iranian Oil Company-ի և Naftiran Intertrade Company-ի, ինչպես նաև՝ Իրանի Կենտրոնական բանկի հետ կապված բոլոր անձանց և ընկերությունների ակտիվները: Իրանի դեմ պատժամիջոցները կներառեն ավելի քան 600 ընկերությունների և ֆիզիկական անձանց, կտրուկ կսահմանափակվի նավթի արտահանումը:


Իրանի հետ միջուկային գործարքի մյուս մասնակիցները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Չինաստանը, դեմ են արտահայտվում ԱՄՆ այս քաղաքականությանը: ԱՄՆ նախագահն, իր հերթին, հայտարարել է, որ պատժամիջոցները մտցվելու են այնպես, որ Իրանին սահմանակից բարեկամ երկրները չտուժեն:


Դեռևս պարզ չէ, թե ինչպես կանդրադառնան Իրանի դեմ նոր պատժամիջոցները հայ-իրանական հարաբերությունների, հատկապես՝ առևտրա-տնտեսական կապերի վրա։ Հայտնի է, որ 2017 թ-ին Հայաստան-Իրան առևտրի ծավալը կազմել է 263,5 մլն դոլար։


Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են նաև բացասաբար ազդել Իրան-ԵԱՏՄ վերջերս կնքված Ազատ առևտրի գոտու համաձայնագրի վրա։ Այս հարցերը մասնավորապես ՀՀ իշխանությունների հետ քննարկվել են վերջերս Երևան այցելած ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպումների ժամանակ։


 

ԱԳՆ-ն խուսափում է կանխատեսումներ անել ՀԱՊԿ-ի հարցում
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար