23.04.2024
Կհանդիպենք. Միքայել Մինասյանը հանդես է եկել ուղերձով
prev Նախորդ նորություն

Չեն տիրապետում տեղեկատվությանը. ՀԿԵ-ն՝ կառավարության՝ երկաթուղու զարգացման ծրագրի մասին

Հայաստանի երկաթուղու կոնցեսիոն կառավարիչ հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել կառավարության «Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ՝ նշելով, որ հեղինակները չեն տիրապետում համապատասխան տեղեկատվության:


Ընկերությունը նախագծի որոշ դրույթները գնահատում է՝ որպես իրականությանը չհամապատասխանող։


ՀԿԵ-ն հայտնում է, որ փաստաթղթի մշակման ընթացքում այն չի քննարկվել և չի համաձայնեցվել ընկերության հետ, որն առավել լիարժեք տիրապետում է այդ նեղ մասնագիտական ոլորտին վերաբերվող ամբողջ տեղեկատվությանը։


«Դատելով փաստաթղթի տեքստից՝ այն կազմողները չեն տիրապետում ոլորտում ներկա պահին տիրող իրավիճակի վերաբերյալ համապատասխան տեղեկատվության։ Արդյունքում աշխատանքային փաստաթղթում տեղ են գտել դրույթներ և գնահատականներ, որոնք չեն արտացոլում ընթացիկ իրավիճակը և հակասում են կոնցեսիոն պայմանագրի որոշ դրույթներին, որոնց հիման վրա գործում է Հարավկովկասյան երկաթուղին։


Գնահատելով երկաթուղային ենթակառուցվածքի ընթացիկ իրավիճակը, փաստաթղթի հեղինակները որպես հիմք են ընդունել 2008թ-ի իրողությունները, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր ստանձնել Հայկական երկաթուղու ակտիվների կառավարումը։ Հայաստանի կառավարության 2006 թ-ի հոկտեմբերի 12-ի N-1497 որոշումը մանրամասն նկարագրում է, մեղմ ասած, տխուր իրավիճակն այդ ոլորտում, երբ Հայկական երկաթուղու հետաձգված ներդրումների ծավալը կազմում էր 112,5 միլիոն դոլար:


Մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղին 2008թ-ից երկաթուղային ենթակառուցվածքի վերակառուցմանը և արդիականացմանը, շարժակազմի թարմացմանը և Գյումրիում ու Երևանում լոկոմոտիվային և վագոնային դեպոներում ժամանակակից մեքենաշինական համալիրների ձևավորմանն արդեն իսկ ներդրել է 110 միլիարդ դրամ։ Մասնավորապես վերանորոգվել է 463 կմ երկաթուղային գծեր և 40 կամուրջ: Բացի դրանից արդեն իսկ սկսվել է մերձքաղաքային ուղևորատար էլեկտրագնացքների շարժակազմի թարմացման ծրագրի իրականացումը, որը կավարտվի 2020-ական թվականներին: Երևան - Գյումրի երթուղում գործարկվել է նոր ժամանակակից էլեկտրագնացք։ Միաժամանակ մշակվում է շարժակազմի նորացման ներդրումային համալիր ծրագիր»,-ասվում է հայտարարության մեջ։


Նշվում է, որ արդյունքում ՀԿԵ-ի տասնամյա գործունեության ընթացքում անվտանգության մակարդակը բնորոշող տրանսպորտային պատահարների թիվը երկաթուղում նվազել է 6 անգամ, էներգամատակարարման տեխնիկական միջոցների խափանումը՝ 4 անգամ, երկաթուղային ավտոմատիկայի տեխնիկական միջոցների խափանումը՝ 10 անգամ։ Գնացքների միջին արագությունը 25կմ/ժ-ից ավելացել է 60կմ/ժ, իսկ որոշ տեղամասերում՝ մինչև 100կմ/ժ, վերակառուցվել է 8 խոշոր կայարանային համալիր, աշխատանքի արտադրողականությունը ավելացել է 46%, ներդրվել են մինչ այդ Հայաստանում չoգտագործվող նոր տեխնոլոգիաներ:


«Այդ միջոցառումների համալիրը թույլ է տվել մի քանի անգամ նվազեցնել վթարների թիվը: Օրինակ, եթե 2008-ին, երբ ՀԿԵ-ն դեռ նոր էր սկսել իր աշխատանքը Հայաստանում, գրանցվել է գնացքների գծերից դուրս գալու 151 դեպք, ապա 2017թ․-ին՝ ընդամենը 1 դեպք, այն էլ ոչ ընկերության աշխատակիցների մեղքով»,-ասվում է հայտարարության մեջ։


Նշվում է նաև, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն, որպես ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային ոլորտի պահպանման և զարգացման համար պատասխանատու ընկերություն, շարունակելու է կատարել պետության առջև ստանձնած պարտականությունները և պատրաստ է այդ ոլորտում համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր է մշակել, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղային ենթակառուցվածքի կենսական նշանակության օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովման պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ:


Համաձայն հիմնավորման, ներկայում չի ապահովվում երկաթուղային ենթակառուցվածքի կենսական նշանակություն ունեցող օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը:

Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel