28.03.2024
Հայաստանում ԼԳԲՏ ֆորումը տեղի չի՞ ունենա
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին

Գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք է տվել. նա հավելել է, որ դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին:


«Գործարքը ձևակերպել եմ արաբների հետ, վճարել եմ և ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, և վարչապետ Սերժ Սարգսյանին, և Արմեն Գևորգյանին (տարբեր բարձր պաշտոններ է զբաղեցրել Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին-խմբ.), որ ինձ չխանգարեն», - ասել է Համբարձումյանը։


Նրա խոսքով` խոսքը հանքարդյունաբերական ընկերության 100% բաժնետոմսերը արաբ շեյխերից մեկին վաճառելու մասին է։ Գործարքի գումարը $40 մլն է կազմել։


Ըստ Համբարձումյանի, եթե գործարար Սամվել Մայրապետյանը, որը կալանավորվել է կաշառքին օժանդակելու մեղադրանքով, սկսի խոսել, ապա մեղադրյալից կարող է վկայի կարգավիճակի անցնել, սակայն, ըստ Համբարձումյանի, նա «նման բան չի անի, քանի որ պարզ է, թե ում հաշվին է նա հարստացել»։


Ավելի վաղ գործարար Համբարձումյանը հաստատել է, որ խոշոր չափի կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին՝ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար: Խորհրդարանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատգամավորներից մեկը կասկածվում է խոշոր կաշառք ստանալու մեջ:


Ավելի վաղ ՀՔԾ-ն ձերբակալել էր գործարար Մայրապետյանին: Մայրապետյանը «Հ2» հեռուստաընկերության սեփականատերն է, «Տոյոտա Երևան» ընկերության ղեկավարն է, որտեղ բաժնեմաս ունի նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը:


Գործարարին պատկանող «Լոքալ դեվելոփըրզ» ընկերությունը բազմաթիվ աղմկոտ շինարարական նախագծերի իրականացնող է․ դրանց տեղում գտնվող մի շարք շենքերի բնակիչներ մեղադրել են ընկերությանը «հանրային գերակա շահի» անվան տակ բնակիչներին ունեզրկելու կամ ունեզրկելու փորձերի մեջ։

Fake հեղափոխությունը և Նիկոլ Փաշինյանի կեղծ fake պաշտոնավարումը. «Երկիր Ծիրանի»
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար