Լավրովն ասել է, թե երբ ԼՂ կարող է մասնակցել հակամարտության կարգավորման բանակցություններին

561

ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, ղարաբաղյան հակամարտության բանակցություններում Ստեփանակերտի ներգրավման համար անհրաժեշտ է Երեւանի ու Բաթվի համաձայնությունը, որը դեռեւս չկա: Նա այս մասին հայտարարել է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:


Նրա խոսքով, ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: «Որքան մենք գիտենք, նման համաձայնություն չկա», - ասել է Լավրովը, փոխանցում է «Интерфакс»-ը:


Նա հիշեցրել է, որ Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանակին մասնակցել են բանակցություններին: Այնուհետեւ նշել, որ հայկական ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, և բանակցություններն արդեն երկար տարիներ անմիջականորեն իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև:


«Իհարկե, մենք հաշվի ենք առնում, որ Երևանը իր բանակցային դիրքորոշման մեջ հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները», - ասել է Լավրովը:


Հայաստանի նոր ղեկավարությունը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քանիցս հայտարարել է Արցախի՝ բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...