ԱՄՆ-ի միահեծանությանն ընդդիմանալու հարցում Եվրոպան պիտի համագործակցի Իրանի հետ

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի վարչակազմի քայլերը վտանգում են միջազգային կայունությանը և Եվրոպային կոչ է արել Վաշինգտոնի միահեծանությանն ընդդիմանալու հարցում համագործակցել Իրանի հետ:


Հասան Ռոհանին նշել է, որ «ԻԻՀ-ի ու Եվրոպայի միջև համագործակցությունն ապահովում է կողմերի երկարաժամկետ շահերը և երաշխավորում է միջազգային խաղաղությունն ու կայունությունը»:


ԻԻՀ նախագահը ՀԳՀԾ-ն լքելու ԱՄՆ-ի քայլը ԱԽ-ի թիվ 2231 բանաձևը ոտնահարում համարելով, նկատել է. «Այս համաձայնությունը լքելուց հետո ԱՄՆ-ն միակողմանի և վերտարածքային պատժամիջոցներ է պարտադրել Իրանին ու այլ երկրներին: ԱՄՆ-ն այդ քայլով իրականության մեջ այլ երկրների սպառնում է, որ թիվ 2231 բանաձևը գործադրելու դեպքում նրանց պատժելու է, իսկ սա նշանակում է ծաղրի ենթարկել միջազգային բանաձևերն ու բռնատուրք պահանջել դրանք գործադրողներից»,- հավելել է Ռոհանին:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...