Զարիֆը մեղադրել է Իսրայելին եւ «Մոսադ»-ին

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Իսրայելին եւ «Մոսադ»-ին մեղադրել է իրանական միջուկային համաձայնագիրը սաբոտաժի ենթարկելու փորձի մեջ։

«Զուգադիպությունների անհավանական շարք։ Կամ «Մոսադ»-ի ծրագրի ժամանակագրություն՝ իրանական միջուկային համաձայնագիրը ոչնչացնելու համար»,- Twitter-ում գրել է Զարիֆը։

Նա հիշեցրել է «Իրանում միջուկային զենքի» հայտնաբերման մասին «Մոսադ»-ի հայտարարությունը, որն արվել էր ապրիլին՝ համաձայնագրից դուրս գալու մասին Թրամփի հայտարարությունից մի քանի օր առաջ։ Ինչպես նաեւ հիշեցրել է Ֆրանսիայում Իրանի, այսպես կոչված, դավադրության մասին, որը համընկավ նախագահ Հասան Ռուհանիի եվրոպական շրջագայության սկզբի հետ, ինչպես նաեւ՝ վերջերս տեղի ունեցած դեպքի մասին, երբ իբր «Մոսադ»-ն օգնել է կանխել իրանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվելիք «սպանությունը» Դանիայում, ինչն էլ համընկավ այն օրվա հետ, երբ Եվրոպան Իրանի համար ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու հատուկ ֆինանսական մեխանիզմ էր ներկայացրել։

Տպել

Загрузка...