29.03.2024
Դավիթ Սանասարյանը լքել է «Ժառանգություն»-ը. նա անդամագրվելու է Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Արտահերթ ԱԺ ընտրությունները՝ դեկտեմբերի 9-ին, քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից. ԿԸՀ

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այսպիսի որոշում կայացվեց նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ԿԸՀ արտահերթ նիստում։


«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամանակացույցը։ Ժամանակացույցում ներառված է 113 գործառույթ։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչեւ նոյեմբերի 19-ը՝ ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։


Նիստում որոշվեց նաեւ տարածքային ցուցակներում կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից առաջադրվող թեկնածուների թիվը։ Դրանք տվյալ տարածքի յուրաքանչյուր 15 000 քաղաքացու հաշվարկով կարող են առաջադրել մեկ տարածքային թեկնածու։


 


 


 

Ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու. Բաբլոյանի ուղերձը` ԱԺ արձակման կապակցությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար