29.03.2024
Սպիտակ տունը թույլ է տվել հրաժարվել Իրանից նավթի մատակարարումներից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Բոլթոնը ԱՄՆ-ի պետական պարտքն ազգային անվտանգության համար սպառնալիք է անվանել

Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը երկրի պետական պարտքը «հասարակության համար սպառնալիք» է անվանել եւ ասել է, որ այն պետք է նվազեցվի կառավարության ծախսերի կրճատման հաշվին։

Նա նշել է, թե սպասում է, որ մոտակա ժամանակներս ԱՄՆ-ի ծախսերը «կհարթեցվեն»։


«Փաստն այն է, որ երբ պետական պարտքն այդ մակարդակի է հասնում, այն իրենից հասարակության համար տնտեսական սպառնալիք է ներկայացնում։ Եվ այդ սպառնալիքը արդյունքում հետեւանքներ է ունենում ազգային անվտանգության համար»,- ասել է Բոլթոնը։

Նրա կարծիքով՝ մոտ ապագայում բյուջեի դիֆիցիտի խնդիրը հայեցողական ծախսերն են․ «Այդ խնդիրը պետք է լուծվի։ Սակայն հենց հիմա դուք կարող եք զգալի ազդեցություն ունենալ ինչպես դիֆիցիտի, այնպես էլ պետական պարտքի վրա՝ կրճատելով հայեցողական ծրագրերին ուղղված պետական ծախսերը»։

Ֆրանսիացիների 21 տոկոսն է դրական գնահատում նախագահ Մակրոնի գործունեությունը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար